ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արվեստի քննադատից՝ փոխնախարար. ինչ ունեցվածք ունի Աննա Ժամակոչյանը. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը պաշտոնի նշանակվել է 2020 թվականի հուլիսի 2-ին։ Աննա Ժամակոչյանը եւս այն փոխնախարարներից է, որն, ըստ երեւույթին, քաղաքական ոլորտ եկել է՝ ճանապարհ փակելով եւ նոր իշխանությունների վստահությունը շահելով։ Անհայտ է, թե ինչպես է արվեստի քննադատը միանգամից դարձել աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար այն դեպքում, երբ այս ոլորտը քննադատության հետ ընդհանրապես կապ չունի։Փոխնախարարի կենսագրությունից հասկանում ենք, որ նա այդքան էլ կայուն չէ մասնագիտության ընտրության հարցում, քանի որ 2012-2014 թվականներին սովորել է Ժամանակակից արվեստի ինստիտուտում, ապա՝ 2012-2016 թվականներին, եղել է Երեւանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի հայցորդ: 2019 թվականից սովորում է Հայաստանի ամերիկյան համալսարանի թարգմանության հավաստագրման բաժնում:

Անհասկանալին այն է, թե ինչու է Ժամակոչյանի կենսագրությունում ամեն ինչ այսքան խառը. նա հոգեբանության եւ փիլիսոփայության ոլորտից կտրուկ անցում է կատարել դեպի արվեստ, ապա՝ սոցիոլոգիա։ Աննա Ժամակոչյանը հայտարարագրել է մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը գտնվում է Երեւանի Շենգավիթ վարչական շրջանում եւ ձեռք է բերվել 2011 թվականին։ Փոխնախարար ժամակոչյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել է 28 դոլար, 821 հազար դրամ եւ 1 222 եվրո։ Նրա՝ հաշվետու տարվա եկամուտները կազմել են 14 մլն 567 հազար դրամ, որից 14 մլն 498 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։

Հիշեցնենք նաեւ, որ Աննա Ժամակոչյանին շատ տեսնել չի հաջողվում. նա հայտնվում է միայն ինչ-որ հայտարարություններ անելու համար։ Հավելենք նաեւ, որ Ժամակոչյանի աշխատանքային փորձը սահմանափակվում է՝ «Սոցիոսկոպ» ՀԿ-ի համահիմնադիր լինելով, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետում դասավանդելով եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տեղեկատվական հետազոտությունների կենտրոնի հետազոտող, ղեկավար լինելով։ Այսինքն՝ ինչպես իշխանականների մեծ մասը, այնպես էլ փոխնախարար Ժամակոչյանը Հայաստանի կառավարական համակարգ է եկել առանց որեւէ լուրջ աշխատանքային փորձի։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular