ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Instagram-ի ամենահայտնի հայուհիներից մեկի՝ Լոլայի (lolarim1) ֆոտոշարքը Blognews.am-ի համար (21 Photo)

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մենք սովոր ենք հանրային մարդ համարել այն մարդկանց, ովքեր երևում են հեռուստատեսությամբ, ովքեր վարում են հաղորդումներ, խաղում են ֆիլմերում և սերիալներում: Բայց ժամանակակից աշխարհը և գուցե տեխնոլոգիաները հայտնի դառնալու այլ տարբերակներ են առաջարկում, օրինակ՝ Ինստագրամը: BlogNews.am-ը լուսանկարել է Ինստագրամում հայտնի դարձած մոսկվայաբնակ հայուհի Լոլային, ում կապույտ զգեստով լուսանկարը սկիզբ դրեց նրա հայտնիությանը:  

Իմ իրական անունը Գոհար է: Ինչպես շատերն իրենց սոցիալական էջերում հաճախ կեղծանուններով են ներկայանում, այնպես էլ ես որոշեցի իմ անունը դնել Լոլա: Այդ ժամանակ ես գտնվում էի Ռիմին քաղաքում և նոր էի դիտել «Վազի՛ր, Լոլա, վազի՛ր» ֆիլմը: Այդպես էլ ծնվեց Լոլա կոչվելու միտքը: Հետո տեղադրեցի իմ լուսանկարները և լավ արձագանք ստանալուց հետո որոշեցի չփոխել անունս: Ինստագրամում ավելի հայտնի դարձա կապույտ զգեստով արված լուսանկարի շնորհիվ, որը կրել էի Ինստագրամի հայտնի էջերից մեկի ֆոտոշարքում: Չէի սպասում նման արձագանքի. ուրախացել էի, որ մարդիկ հավանում են այդ նկարը, սակայն կային նաև բացասական կարծիքներ:

Լինում են բացասական մեկնաբանություններ, մանավանդ աղջիկների կողմից: Լինում են դեպքեր, երբ այնքան եմ զայրանում վատ մեկնաբանություններից, որ պատասխանում եմ, երբեմն էլ արհամարհում եմ, քանի որ յուրաքանչյուր պատասխան շարունակություն է տալիս խոսակցությանը, նաև չեմ ցանկանում հավասարվել նրանց մակարդակին: Իսկ վատ մեկնաբանություններ գրող աղջիկներին, կարծում եմ, զուտ կանացի դաստիարակությունն է պակասում: Հաճախ քննադատում են, ասում են՝ արհեստական եմ, բայց հաշվի չեն առնում, որ եթե անգամ արհեստական եմ, մարդ և աղջիկ եմ, ով կարող է վիրավորվել:

Ես չեմ թաքցնում իմ արած վիրահատությունները: Իմ դպրոցական և ուսանողական տարիքի ընկերներն ինձ լավ գիտեն, և պարզապես հիմարի տպավորություն կթողնեի, եթե ասեի, որ իմ արտաքինում ոչին չեմ փոխել: Վիրահատել եմ քիթս, շրթունքներս, իսկ մնացածի մասին չեմ ցանկանա խոսել: Ինչպես շատ աղջիկներ, ես էլ բարդույթավորվում էի իմ քթից, և եթե կա ավելի գեղեցիկ տարբերակ, ինչո՞ւ չձգտել դրան: Վերջերս համացանցում տեղադրել էին իմ լուսանկարներից, որտեղ քիթս ֆոտոշոփով մեծացրել էին, բայց իմ քիթն այդքան էլ սարսափելի չի եղել: Ես չեմ համեմատվում ուրիշների հետ, ես համեմատվում եմ իմ նախկին կյանքի, իմ երեկվա օրվա հետ և եթե ժամանակի ընթացքում առաջընթաց չեմ տեսնում, դա ինձ համար սթրես է:

Իմ էջում ինչ-որ բան գովազդելու համար պահանջում եմ 80.000 դրամ: Ինձ գովազդներ շատ են առաջարկում, բայց ամեն բան չէ, որ կարող եմ գովազդել: Դրա համար հիմա ընտրում եմ այնպիսի գովազդներ, որոնք ինձ ավելի են համապատասխանում, որոնք ավելի կանացի թեմաների մեջ են: Գովազդի համար պահանջում եմ 80.000 դրամ, և նշանակություն չունի՝ ես կնկարահանվեմ, թե պարզապես կտեղադրեմ իմ էջում: Երբ շատացան իմ հետևորդները, ընտանիքիս անդամները պնդում էին, որ ջնջեմ էջս, որ ինձ նման հայտնիություն պետք չէ, ասում էին՝ կյանքդ ինչքան փակ պահես, այնքան հաջողակ և երջանիկ կլինես, բայց ես, միևնույն է, հակառակն էի պնդում, որ ինձ պետք է այդ էջը, որովհետև մտադիր էի իմ սեփական գործը իմ էջով գովազդել:

Արդեն երկու տարի է՝ ամուսնալուծվել եմ: Ամուսնացել եմ Մոսկվայում, բայց ամուսնալուծությունից հետո վերադարձա Հայաստան, չհարմարվելով՝ վերադարձա Մոսկվա: Ամուսնալուծությանս պատճառը մեկն էր՝ իմ կողքի տղամարդու անհավատարմությունը: Անգամ հիմա նրա կողքի կինն ինձ վատ մեկնաբանություններ է գրում, նա շատ է ինձ անհանգստացնում, նույնիսկ ոստիկանություն էր դիմել՝ ասելով, որ ես եմ նրան անհանգստացնում, բայց ես եմ նրանց թողել և հեռացել: Երկար ժամանակ նախկին ամուսինս ուզում էր, որ միանայինք, բայց երբ որոշում եմ կայացնում, փոփոխման ենթակա չէ: Ամուսնությունիցս որդի ունեմ, ում տրամադրում եմ իմ բոլոր կիրակիները, զբոսնում եմ նրա հետ, հետաքրքիր վայրեր գնում:

Ես ամուսնությունից արդեն վախենում եմ: Աղջիկներին խորհուրդ եմ տալիս շատ զգույշ լինել, շատ ուշադիր, որ մարդու տեսակը հասկանան, ծնողներին լսեն: Լինում է ժամանակ, երբ մենք մտածում ենք, որ ճիշտ ենք անում, բայց ծնողը կողքից իր հայացքով ճիշտը նկատում է: Պետք է ամուսնանալ իրենց ճանաչած մարդու հետ. ես սիրել էի իմ ամուսնուն, բայց ընթացքում հիասթափվեցի:

Մոսկվայում փոքրիկ բիզնես ունեմ: Շատ չեմ ցականում խոսել Մոսկվայի գործունեությանս մասին, բայց փոքրիկ բիզնես ունեմ և փորձում եմ մեծացնել: Աշխատում եմ նաև մոդելային գործակալությունում որպես մենեջեր, ծնողներս էլ են օգնում:

Օտար տղամարդկանցից թանկարժեք նվերներ չեմ ընդունում: Տղամարդկանց կողմից ուշադրություն շատ կա, բայց չեմ ընդունում օտար տղամարդկանց ոչ մի նվեր: Արված նվերներն էլ միշտ հետ եմ ուղարկում, եղել են նաև թանկարժեք նվերներ, օրինակ՝ ադամանդներ: Տղամարդկանց կողմից սպառնալիքներ էլ են լինում, բայց նման դեպքերում պետք է խիզախ լինել, ոչնչից չվախենալ: Օրինակ՝ ասել են՝ եթե հետս չշփվես, վատություն կանենք, այդպիսի դեպքերում ես ինձ ուժեղ եմ պահում: Յուրաքանչյուր կին ձգտում է իրենից ուժեղ տղամարդու գտնել, իսկ եթե նրան քեզանից էլ ցածր ես համարում, չես կարող քո կողքին տեսնել:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանին
Արտ տնօրեն՝ Կարեն Անտինյան
Լուսանկարներն արվել են Villa Restaurant Complex-ում
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular