ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի պետական մարմինները պետք է գործեն, հատկապես հիմա, երբ ՀՀ իշխանությունները փակել են Արցախի հարցը. Կարապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր առաջնային է որպեսզի Արցախի գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչի Արցախի նախագահի ակնհայտ ճնշման տակ ստորագրված հրամանագիրը ԱՀ լուծարման վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Կարապետյանը՝ գրելով ստեղծված իրավիճակում առաջնահերթ անելիքների մասին:

«Այս պահի առաջնահերթ անելիքների մասին․

Արցախահայության կազմակերպված ամբողջական դուրսբերումը խափանեց Մոսկվայի և Բաքվի ծրագրերը, որոնք մտադրված էին Արցախում պատանդ պահել սակավաթիվ մինչև 15 հազար հայություն: Այդ դեպքում առաջինը կստանար հիմնավորում Արցախում իր «խաղաղապահ» ուժերի ներկայության համար, երկրոդն էլ՝ «ռեինտեգրացի» անվան տակ միջազգային հանրության համար կփակեր Արցախի հարցը վերջնականապես «քաղաքակիրթ» ձևով:

 

Ստեղծված իրավիճակում նույնպես անակնկալի գալով եվրոպական տարբեր կառույցները (Եվրախորհրդարան, ԵԽԽՎ), ինչպես նաև Ֆրանսիան տեղի ունեցածը որակեցին որպես էթնիկ զտում և հստակ ամրագրեցին արցախահայության վերադարձի իրավունքը:

Դիվանագիտության մեջ ժամանակի գործոնը ամենակարևորներից է: Այդ պատճառով մեզ անհրաժեշտ է բաց չթողնել ստեղծված հնարավորությունը և անհապաղ գործել այս պատմական փուլում հետևյալ առաջնահերթ նպատակների իրականացման ուղղությամբ.

◦ Արցախի Հանրապետության սուբյեկտայնության պահպանում

◦ Միջազգային հանրության կողմից Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի վերահաստատում և միջազգային խաղաղարար մեխանիզմների գործադրման միջոցով Արցախի քաղաքացիների Հայրենիք անվտանգ վերադարձի ապահովում:

Ստեղծված պայմաններում Արցախի Հանրապետության պետական մարմինների գործունեության շարունակումը ունի կենսական նշանակություն: Միջազգային հանրության համար անհրաժեշտ է Արցախի թեև չճանաչված սակայն ընտրված, լեգիտիմ մարմինների գոյությունը՝ գործընթացը շարունակելու համար:

Այսօր առաջնային է որպեսզի Արցախի գերագույն դատարանը հակասահմանադրական ճանաչի Արցախի նախագահի ակնհայտ ճնշման տակ ստորագրված հրամանագիրը ԱՀ լուծարման վերաբերյալ: Այնուհետև, արտագնա հրավիրված նիստում ԱՀ Ազգային ժողովը պետք է հաստատի պետական ինստիտուտների կրճատված ցանկը՝ համապատասխան ստեղծված իրավիճակի և հայտարարի Արցախի Հանրապետության բոլոր պետական ինստիտուտների գործունեության շարունակման մասին՝ Հայրենիքից դուրս, նոր վտարանդի պայմաններում:

Սա չափազանց կարևոր է հատկապես այսօր երբ Հայաստանի Հանրապետության իշխանությունները իրենք համարում են Արցախի հարցը փակված և որևէ աշխատանք Արցախի սուբյեկտայնության պահպանման ուղղությամբ չեն պատրաստվում իրականացնել: Ավելին, նրանք անթույլատրելի են համարում նման գործընթացը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ «խաղաղության» իրենց օրակարգը չվնասելու համար: Այս ծրագիրը տապալելու համար նրանք գործի են դրել հայաստանյան մերձիշխանական ողջ քաղաքական դաշտը:

Վտանգավոր փորձեր են կատարվում նաև տարբեր քաղաքական ուժերի և անհատների կողմից այս ծրագիրը ներարցախյան պայքարի դաշտ տանել, ստեղծելով պառակտումներ դրանից բխող անկասելի բացասական հետևանքներով:

Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաև գործընթացը պաշտպանելու և հանրային աջակցություն ապահովելու համար, համախոհների հետ միասին նախաձեռնել ենք Արցախի պետականության պահպանման հանձնախումբ, կազմված տարբեր ոլորտի մասնագետներից: Հանձնախումբը քաղաքական միավոր չէ, այլ հավակնում է ձևավորել համապատասխան օրակարգ, որի իրականացման համար պատրաստ է համագործակցել բոլոր շահագրգիռ անհատների և կազմակերպությունների հետ:

Սա առաջին հրատապ քայլն է Արցախահայությանը Հայրենիք անվտանգ վերադարձնելու համար միջազգային հանրության հետ աշխատանքները կենտրոնացնելու, մեր բարեկամ երկրների գործնական միջամտությունն ու մասնակցությունը ապահովելու ուղղությամբ:

Մեր քույրերն ու եղբայրները չեն կարող և չպետք է վերադառնան Արցախ այսօրվա պայմաններում, երբ նրանց անվտանգությունն ապահովված չէ: Ուստի միմիայն նոր մեխանիզմների գործադրմամբ՝ միջաջգային խաղարար ուժերի մանդատով ու ներկայությամբ, միջազգային այլ որակի հովանավորությամբ է հնարավոր իրականացնել այդ գործընթացը:

 

Այսօրվա բոլոր առումներով սնանկ և ապազգային իշխանությունը անկասկած տապալվելու է, ուստի մենք այսօր պետք է կենտրոնանանք նոր որակի ու բովանդակության ՀԱՅԿԱԿԱՆ՝ Չորրորդ Հանրապետության հիմքերի կառուցման վրա:

Ադրբեջանի դիմադրությունը հնարավոր է հեշտությամբ կոտրել Միջազգային քրեական դատարանում՝ մարդկության դեմ նրա կատարած հանցագործությունների համար հարուցվելիք քրեական գործով, հայկական ոսկերչական դիվանագիտությամբ ու նրա մեջքին կանգնած օրեցօր հզորացող ՀՀ բանակով: Վերոհիշյալը կպահանջի լուրջ հետևողական աշխատանք և ժամանակ:Մենք գտնվում ենք Հայոց պատմության շրջադարձային փուլում և այլ ելք չունենք բացի վերադարձնելու այս տարիների ընթացքում մեզանից գողացված ՀՈԳԻՆ («դուխը»), ՍԵՐԸ, ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ, ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ, ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ՛ մեր ՀԱՅԿԱԿԱՆ ինքնությունը: Եվ այդ ճանապարհը նորից անցնում է ԱՐՑԱԽՈՎ...

Մենք պարտավոր ենք ապահովել Արցախի վերածնունդը, որի միջոցով էլ իրականություն կդառնա նոր ՀԱՅԿԱԿԱՆ պետականության կերտումը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular