ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջեւ. ելքը մեկն է՝ հակահայի խորտակումը. Գեղամ Մանուկյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջեւ: Ելքը մեկն է՝ հակահայի խորտակումը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Հայկական իրականության մեկօրյա լրահոս, որն այսօրվա ողբերգության ու իրականության խորապատկերն է. Հայաստանի ամենահայտնի բժիշկներից մեկի, ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանի համար դատախազը պահանջել է 5 տարի ազատազրկում, Լեւոն Քոչարյանի կալանքը 2 ամսով երկարաձգվում է, պատերազմում նահատակ հերոսի քույր Տաթեւ Վիրաբյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվում է: Այդ ընթացքում տասնյակներով զինվորականներ, հայրենասեր մարդիկ մնում են կալանքի տակ: Նրանց բոլորին միավորում է մեկ բան. նրանցից վախենում է հակահայ իշխանությունը, նրանցից վրեժ է լուծում Նիկոլ Փաշինյանը՝ իր կամակատար դատական ու քննչական ատյանների ձեռքով: Հակահայերը վախենում են Հայրենիքի պաշտպաններից: Հայաստանն այդպես էլ այսօր ջրբաժանված է՝ հայի ու հակահայի միջեւ: Ելքը մեկն է՝ հակահայի խորտակումը: Բանտերից և դրա պատերից դուրս հայերի համատեղ ուժով ու պայքարով».- գրել է նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular