ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ երեւանյան նիստում քննարկվել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեւանում այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ՀԱՊԿ սահմանապահ զորքերի հրամանատարների խորհրդի 87-րդ նիստում քննարկվել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններին տիրող իրավիճակը։ Այս մասին հայտնում է ՀԱՊԿ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ հանդիպմանը մասնակցել են ԱՊՀ անդամ երկրների սահմանային գերատեսչությունների պատվիրակությունները, Համագործակցության իրավասու մարմինների և միջազգային կազմակերպությունների աշխատանքային կառույցների ղեկավարները։

«Հանդիպման ընթացքում վերլուծվել է ԱՊՀ անդամ երկրների արտաքին սահմաններում ստեղծված իրավիճակը, քննարկվել են հավաքական սահմանների անվտանգության ապահովման համակարգի ձևավորման աշխատանքների արդյունքները։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ելույթ է ունեցել «Կազմակերպության պատասխանատվության գոտում ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերների և սպառնալիքների և դրանց չեզոքացման միջոցառումների մասին» թեմայով։ Վալերի Սեմերիկովը երախտագիտություն է հայտնել ՀԱՊԿ անդամ երկրների սահմանապահ գերատեսչություններին ՀԱՊԿ ձևաչափով իրականացվող հատուկ գործողությունների արդյունավետության բարձրացման գործում նրանց մասնակցությամբ ներդրած ավանդի համար»,- ընդգծվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular