ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ու Բաքվի միջև ԵՄ միջնորդությամբ ստեղծվել է հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Լիտվան ԵՄ-ում մեր վստահելի գործընկերներից է և մենք շնորհակալ ենք ԵՄ-Հայաստան հարաբերություններում Լիտվայի կողմից մեզ ցուցաբերվող քաղաքական աջակցության, մեր տեսակետների և մոտեցումների հասանելիությունը և մեզ համար կարևոր որոշումների կայացմանը ԵՄ-ում աջակցելու համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 19-ին, Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեի հետ համատեղ հայտարարությանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Նման մի որոշում է Ադրբեջանի հետ Հայաստանի պետական սահմանի երկայնքով քաղաքացիական դիտորդական առաքելություն տեղակայելը։ Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրախորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել ԵՄ-ին այնքան, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի․ վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ է նշանակում կամ ինչ կարող է նշանակել գործնականում, խոսեցինք նաև ԵՄ-ում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին»,- ընդգծեց Փաշինյանը։

Նա մանրամասնեց, թե ինչ քննարկում է ունեցել Լիտվայի վարչապետի հետ․ «Ներկայացրել եմ խաղաղության խաչմերուկի մեր նախագիծն ու առաջարկը, որի մասին նույնպես խոսել եմ  Եվրախորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային հյուսիս-հարավ և արևելք-արմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով, և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը՝ Պարսից ծոցին և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ․ սա կարող է նաև ակտիվացնել ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը։ Վերջին տարիներին Հայաստանի և Լիտվայի միջև արևտրաշրջանառությունն էական տոկոսային աճ է ունեցել, բայց բացարձակ թվերը շարունակում են մնալ սիմվոլիկ։ Կարծում եմ՝ միջկառավարական համագործակցության հանձնաժողովը Հայաստան-Լիտվա մտածելու բան ունի և աշխատելու մեծ ճակատ․ պայմանավորվեցինք, որ այս աշխատանքը կակտիվացնենք»։

Փաշինյանն ասաց, որ վարչապետ Շիմոնիտեին է ներկայացրել նաև տարածաշրջանում իրավիճակը, առաջին հերթին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների և ԼԵռնային Ղարաբաղի 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը, ինչպես նաև նրանց հրատապ կարիքները բավարարելուն ուղղված Հայաստանի կառավարության քայլերը։

«Ընդգծեցի, որ Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների ընթացքում ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ։ Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հայտարարությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում։  Հայաստանը ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերնշված սկզբունքներին իր հավատարմությունը»,- իր խոսքում նշեց Փաշինյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular