ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՀԺ». Ասա՝ ո՞նց ես հարստացել. ՊԵԿ նախագահի կինը 789 մլն դրամով անշարժ գույք է գնել, իսկ 175 հազար դոլարով՝ մեքենա

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի կինը՝ Զարինե Դանիելյանը, պարզվում է, դոլարային միլիոնատեր է: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից armtimes.com-ը տեղեկանում է, որ Զարինե Դանիելյանը նախորդ տարի 789 միլիոն դրամով գնել է անշարժ գույք: Հանձնաժողովի կայքում այդ գույքը ներկայացված է հետեւյալ կերպ՝ ՀՀ օրենսդրության համաձայն նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունները, որոնք դեռևս չեն ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա ինքնակամ կառուցված շենքերը և շինությունները, այդ թվում՝ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցները:

Երեւանի քաղաքապետարանի՝ հասցեներ տրամադրելու մասին որոշման հավելվածից էլ տեղեկանում ենք, որ 2016 թվականին քաղաքապետարանը Ազատության պողոտայում գտնվող եւ Զարինե Դանիելյանին պատկանող հողամասից առանձնացված հատվածին հասցե է տրամադրել: Իսկ նշված հասցեի հարեւանությամբ գտնվում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի շքեղ առանձնատունը:

Նույն ժամանակահատվածում Զարինե Դանիելյանը 175 հազար ԱՄՆ դոլարով էլ ձեռք է բերել Mercedes-Benz G 63 AMG տեսակի ավտոմեքենա: 2016 թվականին նա 1.7 միլիոն դոլարի փոխառություն է տվել, որը մինչեւ հարկային տարվա ավարտը նույնությամբ պահպանվել է:

Նախորդ տարվա սկզբին Զարինե Դանիելյանի դրամական միջոցները հետեւյալ տեսքն են ունեցել՝ 842 միլիոն դրամ եւ 2.1 միլիոն ԱՄՆ դոլար, որոնք հարկային տարվա ավարտին դարձել են 41 միլիոն դրամ եւ 139 հազար դոլար: Նա եկամուտ է ստացել ընդամենը 1700 ԱՄՆ դոլարի չափով, որը գոյացել է փոխառության դիմաց ստացած տոկոսներից»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular