ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր պահանջների «պորցիային» սպասելիս

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այսօր գոյություն ունեցող իրականությունն այն է, որ Ադրբեջանը Հայաստանին իր սրտի պահանջները ներկայացնում է իր քիմքին հաճելի սոուսով, ավելին, նա այդ պահանջները շարունակ կներկայացնի այնքան ժամանակ, քանի դեռ ՀՀ կառավարության ղեկին են մարդիկ, ովքեր անընդհատ զիջում են ու հանձնում (պատմության մեջ նման զիջող կառավարություն, թերևս, եղել է Ֆրանսիայի Վիշիի կառավարության ղեկավար Պետենի իշխանության տարիներին)։

Չնայած այն հանգամանքին, որ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը՝ որպես հաղթող կողմ, բազմաթիվ պահանջներ է ներկայացրել` այս իշխանությունները ոչ միայն այդ պահանջները կատարել են, այլ տարբեր բանավոր պայմանավորվածություններով, որոշումներով, որոնք չեն եղել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ, ավելի ծանր վիճակի մեջ են դրել համայն հայությանը։ Բաքուն անընդհատ պահանջողի դերում է, մինչդեռ նոյեմբերի 9-ի փաստաթղթով ինքն էլ մի շարք պարտավորություններ ունի, որոնք արդեն 3 տարի է չի կատարել: Երեք տարվա ընթացքում Ադրբեջանը տարբեր ժամանակափուլերում ռազմական էսկալացիաների է դիմել Արցախի և Հայաստանի սահմանների ուղղությամբ, ՀՀ հարյուրավոր քառակուսի կիլոմետրանոց տարածքներ անցել են նրանց վերահսկողության տակ, իսկ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, նույնիսկ ոչ մի բացատրություն ու տրամաբանություն չունի:

Գաղտիք չէ, որ Ադրբեջանի մոտեցումներն առավելապաշտական են․ Ալիևն Արցախում ժամանակավոր իր խնդիրները լուծել է և հիմա անցել է անկլավներին։ Բանականությունը հուշում է, որ դեպքերի զարգացումներից հետո օրակարգ կբերվի այսպես կոչված միջանցքի հարցը, այնուհետև փախստականների վերադարձի թեման, կոնտրիբուցիայի, ռազմական տուգանքների, փոխհատուցումներ ստանալու պահանջ և այլն։ Ասվածը վկայում է, որ Ադրբեջանի ծավալապաշտական նկրտումների նոր ալիք է մեզ սպասում, որտեղ բացի անվտանգային ու տարածքային հարցերը՝ պարունակելու է նաև ֆինանսական բլոկ։ Այլ կերպ ասած՝ քանի դեռ այս իշխանությունները շարունակեն զիջել, այնքան նոր նախապայմաններ ու պայմաններ առաջ կքաշեն ադրբեջանցիները, ինչպես նաև թուրքերը:

Ի դեպ, մի կարևոր հանգամանք ևս․ ինչպես հայտնի է՝ Փաշինյանն ու նրա իշխանությունը բաց տեքստով խաղում են Ադրբեջանի հետ, և այնտեղից եկող ամեն մի քայլ Նիկոլի կողմից համապատասխան արձագանք է ստանում։ Վերջին դեպքը Ստրասբուրգում կատարվածն էր, որտեղ Նիկոլը փաստացի ՀՀ համար նոր պատերազմի հիմքեր դրեց։ Սա ֆանտաստիկա չէ, այլ իրականություն․ չնայած հանգամանքին, որ վերջերս Վլադիմիր Պուտինն իր աջակցությունը հայտնեց Փաշինյանին, վերջինս հերթական քայլն է անում Արևմուտքին ընդառաջ, փորձում սիրաշահել Արևմուտքին, միևնույն ժամանակ՝ Հայաստանը դարձնելով Արևմուտք-Ռուսաստան առճակատման տարածաշրջանային էպիկենտրոն։

Ըստ էության, կարող ենք արձանագրել, որ Փաշինյանն իր հայտարարություններն անելիս ու որոշումները կայացնելիս սխալ աշխարհաքաղաքական վերլուծությունների վրա է հիմնվում՝ կարծելով, թե կորցնելով Հայաստանը՝ Ռուսաստանը կկորցնի ողջ տարածաշրջանը, կամ, եթե հայ-ռուսական հարաբերություններում խնդիրներ կան, ուրեմն Ռուսաստանը հեռանում է տարածաշրջանից։ Իհարկե, դա այդպես չէ, և բնավ պետք չէ ինքնախաբեությամբ զբաղվել, առավել ևս՝ հանրությանը հերթական անգամ մոլորության մեջ գցել։

Եթե նիկոլերենից փորձենք թարգմանել տեղի ունեցածը, դա մոտավորապես հետևյալն է՝ շատ պարզ մի բան է կատարվում. Նիկոլը փորձ է անում քաղաքականության և սխալների ողջ պատասխանատվությունը դնել Ռուսաստանի վրա, միևնույն ժամանակ տեղավորվել Արևմուտքի հակառուսական ալիքի շրջանակում՝ փորձելով գտնել հովանավորներ և պաշտպաններ, սակայն մյուս իրականությունն այն է, որ այնտեղ, որտեղ նա փնտրում է իր պրոտեժներին՝ նրանք ուղղակի չկան, ինչպես չկային նախորդ դարի սկզբին։

Արմեն Հովասափյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular