ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռուսական զգուշացում Նիկոլ Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Եվրախորհրդարանի նիստում հակառուսական իր ելույթի համար Ռուսաստանն արդեն նախազգուշացում է հայտարարել Նիկոլ Փաշինյանին։ Սովորույթի համաձայն նախազգուշացումն արել է ոչ թե պաշտոնյաներից որևէ մեկի բերանով, այլ ռուսական պետական «ՏԱՍՍ» լրատվամիջոցի միջոցով, մասնավորապես գործակալությանը Ռուսաստանի կառավարության մի բարձրաստիճան պաշտոնյա, որը ցանկացել է անանուն մնալ, հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանը ակտիվորեն գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։

«Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը մենք գնահատում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ»,- ասել է գործակալության զրուցակիցը և հավելել. «Մենք տեսնում ենք, թե ինչպես են նրանք փորձում Հայաստանը դարձնել երրորդ Ուկրաինա, եթե Մոլդովան համարենք երկրորդ Ուկրաինա, իսկ Փաշինյանը 7 մղոնանոց քայլերով գնում է Վլադիմիր Զելենսկու Ճանապարհով»։

Այն, որ Փաշինյանի ելույթը լուրջ արձագանքների էր արժանանալու, կասկած չկա, Ռուսաստանն էլ սովորաբար նման դեպքերում պետական պաշտոնյաների կողմից դիվանագիտական ձևակերպումներով արձագանքի արժանանալուց առաջ դեղին քարտ է ստանում «ՏԱՍՍ»-ի, կամ որևէ այլ լրատվամիջոցի միջոցով։ Բնական է, որ Ռուսաստանը չէր կարող անարձագանք թողնել Փաշինյանի չափազանց վտանգավոր թեզերը։

Ի դեպ Հայաստանի իշխանությունն արդեն ինքն էլ հասկացել է, թե ինչ խնդիրների կարող է բախվել, հատկապես, որ հակառուսական իր ելույթից հետո Փաշինյանն առանձնակի աջակցություն չի ստացել Եվրամիությունից՝ չհաշված Եվրախորհրդարանի նիստերի դահլիճում հնչած ծափերը։ Իզուր չէ, որ երեկ փոխարտգործնախարար Պարույր Հովաննիսյանն ու ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը, փրփուրները բերաններին, փորձում էին համոզել, թե Եվրախորհրդարանի նիստում Փաշինյանի հայտարարություններն ամենևին ուղղված չեն Ռուսաստանի դեմ, թեև նման հայտարարությունը կարող է նույնիսկ «եփած հավի ծիծաղը շարժել»։

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանի նոր ելույթը լրջագույն հետևանքներ է ունենալու, ցավոք այդ հետևանքներն իր վրա առաջին հերթին կրելու է Հայաստանի Հանրապետությունը։ 

Անահիտ Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular