ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանված են գտել ռուսական ռոքի լեգենդ Ստաս Նամինի որդուն և զոքանչին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի Մոսկվայի մարզում սպանված են գտել «Գորկու պարկ» և «Ծաղիկներ» խմբերի հիմնադիր Ստաս Նամինի որդուն և զոքանչին։

Կինոմատոգրաֆիստ Արտյոմ Միկոյանի և Ստաս Նամինի զոքանչին՝ Պոլինա Տկաչենկոյին, հայտնաբերել են Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի Կրյուչկովո բնակավայրի իրենց տնակում դանակի բազմաթիվ վնասվածքներով։

Սպանության կասկածանքով բերման է ենթարկվել նրանց հարազատը։

Shot տելեգրամյան ալքիը գրել է, որ նրանց սպանողը եղել է երաժիշտի ավագ որդին՝ Ռոման Միկոյանը։

Ըստ SHOT-ի՝ 39-ամյա տղամարդը դանակահարել է եղբորը՝ Արտյոմին և նրանց տատիկին՝ Պոլինա Տկաչենկոյին։ Միևնույն ժամանակ, սպանության պահին նա անմիջապես չի հասկացել, թե ինչ է արել։ Միկոյանն այժմ կալանավորված է և հարցաքննվում է։ Նա թմրանյութի ստուգում է անցնում։

30-ամյա ռուս ռեժիսոր Արտյոմ Միկոյանին և 85-ամյա Պոլինա Տկաչենկոյին սպանված են գտել Մոսկվայի մարզի Իստրինսկի շրջանի Կրյուկովո գյուղի ընտանեկան ամառանոցում։ Տատիկը սպանվել է կրծքին հասցված հարվածով, իսկ թոռան դիակի վրա հայտնաբերվել են դանակի բազմաթիվ վնասվածքներ։ 

Ըստ տեղեկությունների դեպքը տեղի է ունեցել Երևանի ժամանակով երեկ 22։00-ին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular