ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կառավարությունը կհուղարկավորի զոհերի մասունքները․ ծնողները հրաժարվում են վերցնել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է.  2020 թվականի պատերազմից անցել է երեք տարի, սակայն պարզվում է՝ դատաբժշկական կենտրոնի սառնարաններում դեռ չհուղարկավորված, ծնողներին չհանձնված մասունքներ կան: «44-օրյա պատերազմում զոհված բոլոր այն զինծառայողների մասունքները, որոնք ծնողները հրաժարվում են վերցնել, կառավարությունը պատրաստվում է հուղարկավորել»,- մեզ հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ հնարավոր չէ անգամ սառնարանային պայմաններում կանխել մասունքների քայքայումը։ «Կան մարմիններ, որոնց նույնականացումը հաստատվել է մի քանի անգամ, ընդ որում՝ ոչ միայն ՀՀ դատաբժշկական կենտրոնում, այլեւ այլ երկրներում իրականացված անկախ փորձագիտական եզրակացություններով... ունենք այն, ինչ ունենք»,- նշեց Ավանեսյանը։

Եթե այդքան արժանահավատ են ԴՆԹ փորձաքննության արդյունքները, ապա ո՞րն է պատճառը, որ ծնողները հրաժարվում են վերցնել իրենց որդիների մասունքները եւ հողին հանձնել։ Ավանեսյանն ասաց․ «Բավականին բարդ հոգեբանական վիճակում են գտնվում հարազատները: Չեմ կարող ասել, թե կոնկրետ որն է պատճառը։ Մի ցավալի իրողություն էլ կա՝ որքան ժամանակն անցնում է, այդքան ավելի է բարդանում իրականության հետ համակերպվելը, իրողություններն ընդունելը եւ հարազատի աճյունը վերցնելը»։ Այսինքն՝ ծնողները հրաժարվում են հավատալ, որ այդ մասունքներն իրենց զավակներին են պատկանում, գուցե նաեւ չեն վստահում ԴՆԹ անալիզների արդյունքներին:
44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների մասունքները պահվում են առողջապահության նախարարության դատաբժշկական կենտրոնում՝ սառնարանային պայմաններում։ Ավանեսյանը շեշտում է՝ բայց անգամ այդ դեպքում մասունքների քայքայման վտանգ կա։ Հարցին՝ հնարավո՞ր է, որ պետությունը կազմակերպի զինվորների մասունքների հուղարկավորումը, Ավանեսյանը չբացառեց՝ հարցը քննարկվել է։

«Այո, անգամ սառնարանային պայմաններում քայքայման պրոցեսը հնարավոր չէ կանխել, հետեւաբար՝ քննարկվել է հուղարկավորելու հարցը։ Որոշակի մեխանիզմներ, դրա իրականացման ճանապարհներ քննարկվել են, մենք կանցնենք նաեւ գործնական փուլի։ Ուղղակի անհնար է տարիներով աճյունները պահել սառնարանային վիճակում, դրանք պետք է հողին հանձնվեն՝ հետեւելով մեր հավատամքին եւ քրիստոնեական կանոններին»,- նշեց նա։
Առողջապահության նախարարը հայտնեց, որ նույնականացման փորձաքննություն է գնում՝ նաեւ սեպտեմբերյան մարտերի ժամանակ զոհված զինծառայողների մարմինները ճանաչելի դարձնելու համար։ «Այս պահին ընթանում են ճանաչման եւ նույնականացման գործընթացներ, հարազատներ ունենք, որ արդեն հանձնել են ԴՆԹ փորձաքննություններ»,- հավելեց նա։

Քանի որ բոլոր փորձաքննություններն իրականացվել են քննչական գործողությունների շրջանակներում, եւ բոլոր ապացույցները հրապարակվում են Քննչական կոմիտեի համաձայնությամբ եւ իրենց կողմից, հետեւաբար, հարցում ենք արել՝ պարզելու, թե սառնարաններում այս պահին քանի զինվորի նույնականացված մասունք է պահվում։ Պատերազմից 3 տարի է անցել, բայց մենք դեռեւս խոսում ենք զոհերին նույնականացնելու, հուղարկավորելու, անհետ կորածներին գտնելու խնդիրներից:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular