ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԱԾ պաշտոնյան, ում որդին մեծ քանակությամբ թմրանյութ էր տեղափոխել, շարունակում է պաշտոնավարել․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

Դեռեւս հունիսին թմրանյութի հետ կապված սկանդալ եղավ՝ իրավապահներն Աբովյան քաղաքի ճանապարհին ձերբակալել էին բարձր պաշտոն զբաղեցնող ԱԱԾ-ականի որդուն, որի մեքենայից հայտնաբերել էին մոտ 240 պարկ թմրանյութ։ Հետո պարզվեց, որ թմրանյութ տեղափոխողն ԱԱԾ Սյունիքի մարզային վարչության պետ Խաչատուր Կոստանդյանի որդին է, որը գործել էր ընկերոջ՝ Աճարկուտ համայնքի նախկին գյուղապետի որդու հետ։

Չնայած դեպքից հետո լուրեր տարածվեցին, որ Կոստանդյանը նույն օրն ազատվել է աշխատանքից, սակայն պարզվում է՝ նա մինչ օրս նույն պաշտոնին է` չի ազատվել: Նրան ճանաչողներն ասում են՝ «պրոֆեսիոնալ է, օպերատիվ է աշխատում», բայց ԱԱԾ պաշտոնյայի որդու` թմրանյութի սկանդալային պատմությունը պետք է լուրջ պատճառ լիներ՝ հորը համակարգից ազատելու համար։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular