ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ական երիտասարդ փոխնախարարը նույն մեքենան երկու անգամ է գնել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հունվարի 26-ին, սակայն 2023 թվականին ներկայացրած հայտարարագրում պաշտոնի հատվածում նշված է «Արտաքին գործերի նախարարի խորհրդական»։

Կոստանյանը հայտարարագիր ներկայացրել է մայիսի 30-ին՝ հայտարարգիր ներկայացնելու ժամկետի ավարտից մեկ օր շուտ։ Անհասկանալի է այն, թե ինչու է հայտարարագրում արտաքին գործերի փոխնախարարը իր իսկ պաշտոնը սխալ գրել։

Հիշեցնենք, որ սա նույն Վահան Կոստանյանն է, որին 2018 թվականի հուլիսի 19-ին, ՀՀ կառավարության որոշմամբ, ընձեռնվեց 3 տարով ակադեմիական տարկետման իրավունքից օգտվելու հնարավորություն՝ ասպիրանտուրայում ուսանելու համար, որից հետո նա նշանակվեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի օգնական, ապա՝ ԱԺ նախագահի խորհրդական, եւ թողեց գիտությունը՝ փաստացի խաբելով ՀՀ կառավարությանը:

Վահան Կոստանյանը հայտնել էր, որ Ազգային ժողովում նույնպես գիտությամբ կզբաղվի, եւ եթե սահմանված ժամկետում չպաշտպանի թեկնածուական ատենախոսությունը, անպայման բանակ կգնա։ 2021 թվականի ապրիլի 16-ին՝ տարկետման ժամկետը լրանալուց 3 ամիս առաջ, Վահան Կոստանյանը, սակայն, ազատվեց պարտադիր զինվորական ծառայությունից արդեն հիվանդության պատճառով։ Նշենք, որ Կոստանյանը նույն թվականի մայիսին, իր դիմումի համաձայն, ազատվել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայից։ Այսինքն՝ Կոստանյանին ասպիրանտուրան պետք էր, որ որեւէ դեպքում բանակում չծառայի, եւ երբ այլ հիմքով դա ստացվեց, ասպիրանտուրան թողեց:Ինչ վերաբերում է նրա ունեցվածքին, ապա նշենք, որ Կոստանյանը որեւէ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն կարծես Toyota մակնիշի մեքենայի սիրահար է։ Ըստ նրա՝ 2019 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրի՝ Կոստանյանը Copart ամերիկյան ավտոաճուրդից 1800 դոլարով գնել է Toyota Camry մակնիշի մեքենա, երբ ԱԺ նախագահի օգնական էր։ Ըստ 2022 թվականի հայտարարատու տարվա՝ Կոստանյանը նույն մեքենան գնել է 2018 թվականին։ Այսինքն՝ արտաքին գործերի փոխնախարարը ոչ միայն չի կարողանում սահուն խոսել եւ բովանդակալից նախադասություններ կազմել, այլ նաեւ չի կարողանում ճիշտ լրացնել սեփական եկամուտների մասին հայտարարագիրը եւ մույն մեքենան երկու անգամ արդեն գնել է։

Երբ Կոստանյանն ակտիվ հեղափոխական էր եւ պայքարում էր պարտադիր զինծառայության դեմ, չէր էլ կարող մտածել, որ մի օր իր տարեկան եկամուտները կաճեն՝ 276 հազարից դառնալով տարեկան 7 մլն 739 հազար դրամ, որը միայն աշխատանքի վարձատրությունն է ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ չհաշված գործուղումների համար ստացված օրապահիկները: Ըստ 2023 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 100 հազար դրամ, բանկային հաշիվների մնացորդները կազմել են 906 հազար դրամ, սակայն 2019 թվականին ներկայացված հայտարարագրում փոխնախարարի ֆինանսական միջոցները կազմել են միայն 300 եվրո։

Այսինքն՝ հեղափոխական իշխանությունները, որոնք նախկիններին մեղադրում էին պետության հաշվին գումարներ եւ ունեցվածք դիզելու համար, այժմ էլ իրենք են նույն գործով զբաղված եւ՝ առավել ինտենսիվ։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular