ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տրնգի՝ մազե «կամրջի» վրա փոթորկի ժամանակ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի համար բալանսավորված արտաքին քաղաքականությունը միշտ էլ առաջնային է եղել՝ աշխարհաքաղաքական բախման կիզակետում հայտնվելուց խուսափելու համար, առավել ևս հիմա, երբ մեր երկիրը լուրջ անվտանգային խնդիրների առաջ է կանգնած։ Տարիներ շարունակ վարվող փոխլրացնող քաղաքականության արդյունքում Հայաստանը ձգտել է ապահովել և զարգացնել իր կապերը մի կողմից՝ Ռուսաստանի, իսկ մյուս կողմից՝ Արևմուտքի, մասնավորապես ԵՄ-ի հետ։ Այսպիսի հետևողական քաղաքականության արդյունքում է, որ ունենք եզակի մի իրավիճակ, երբ լինելով ԵՏՄ անդամ՝ Հայաստանը միաժամանակ հասել է նրան, որ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ։

Պատահական չէ, որ երկու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ միաժամանակ համագործակցելու «և-և»-ի մոտեցումը գնահատվում է որպես ձեռքբերում՝ ի հակադրություն «կամ-կամ»-ի, որը ենթադրում է միայն աշխարհաքաղաքական կենտրոններից միայն մեկի հետ հարաբերությունների խորացում, այն էլ՝ մյուսի հաշվին։ Սակայն Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի առջև Փաշինյանի ելույթը լիովին հակասում է արտաքին քաղաքականության «և-և»-ի մոտեցմանը։ Խնդիրն այն է, որ նա եվրոպական այդ հարթակում հրապարակայնորեն բողոքեց կամ բամբասեց Ռուսաստանից։ Անգամ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե այդպիսով Փաշինյանը հատուկ աջակցություն է ակնկալում ԵՄ-ից ու հիմքեր է ստեղծում ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորն ամբողջությամբ դեպի Արևմուտք ուղղելու համար։ Բայց ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ:

Փաստն այն է, որ դրանից օրեր առաջ Հանրային հեռուստաընկերության եթերում Փաշինյանը լուրջ դեմքով հավաստիացնում էր, որ Հայաստանն արտաքին քաղաքականության վեկտորը չի փոխում։ Ըստ Փաշինյանի պնդման, պրոբլեմը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները չեն, պրոբլեմը մեծ տերությունների հարաբերություններն են։ Բայց նրա քայլերը ռեալ քաղաքականության համատեքստում հակառակի մասին են վկայում։ Նա փորձում է չափազանց ճկուն երևալ, «խելացի խաղեր տալ», բայց այստեղ խնդիրը ճկունության հետ ընդհանրապես կապ չունի։ Հարցն այն է, որ նրա քայլերը ավելի շատ նման են «և-և»-ի քաղաքականությունը սրբագրելուն և «կամ-կամ»-ով փոխարինելուն, որովհետև «և-և»-ի մոտեցումը չի ենթադրում, որ պետք է հրապարակային բամբասես մի գործընկերոջից մյուսի մոտ։ Եթե որևէ գործընկերոջից էլ դժգոհության առիթ էլ կա, ապա պետք է այդ գործընկերոջ հետ նման խնդիրները պարզաբանել ու կարգավորել։

Իսկ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձերը, առավել ևս, «խաղերը», որոնց կանոններին նույնիսկ չես տիրապետում, շատ վտանգավոր են։ Թերևս պետք է հաշվի առնել, թե ինչ է կատարվել հետխորհրդային տարածքի այն երկրների հետ, որոնք հայտնվել են Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման հանգույցում։ Ուշագրավ է, որ ստրասբուրգյան ելույթի վերջում Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում հոտնկայս ծափահարությունների արժանացավ, ինչը այլ պայմաններում գուցե հպարտության առիթ լիներ, սակայն այս պարագայում չի կարելի լավ նշան համարել, քանի որ սա նման է «գլխի տակ փափուկ բարձ դնելուն», երբ որևէ մեկին զոհաբերում են հանուն իրենց նպատակների. հիշենք, որ նույն կերպ էլ Եվրոպական խորհրդարանում բուռն ծափահարությունների էր արժանանում Ուկրաինայի նախագահ Զելինսկին։ Սակայն դրանից Ուկրիանայի վիճակը չի բարելավվում, քանի որ պատերազմի արդյունքում այդ երկիրը շարունակում է մեծ թվով զոհեր ու կորուստներ ունենալ, իսկ Արևմուտքը որոշակի օգնություն տրամադրելուց այն կողմ ոչինչ չի ձեռնարկում։

Այսինքն՝ Արևմուտքը Ուկրաինային և ուկրաինացիներին ընդամենը ծառայեցնում է իր շահերին։ Պատահական չէ նաև, որ Ադրբեջանը հատուկ դիվանագիտական ջանքեր է ներդնում Հայաստանին Արևմուտք-Ռուսաստան աշխարհաքաղաքական բախման կիզակետ մղելու համար։ Ու դա խոստովանել է նաև Փաշինյանն իր ելույթներում։ Բաքուն Եվրոպայում Հայաստանը ներկայացնում է որպես չափազանց ռուսամետ պետություն, որի հետ հարաբերություններում պետք է պատժամիջոցային տրամաբանությամբ առաջնորդվել։ Իսկ մյուս կողմից էլ՝ Ադրբեջանը Ռուսաստանին է փորձում համոզել, թե Հայաստանը փոխում է իր արտաքին քաղաքականության վեկտորը դեպի Արևմուտք, ուստի Մոսկվան պետք է կոշտ քայլեր ձեռնարկի Հայաստանի դեմ։

Ու մինչ աշխարհաքաղաքական բախման պայմաններում Հայաստանը կփորձի «տեղորոշվել», թուրք-ադրբեջանական տանդեմը կարող է գործի անցնել՝ ընդդեմ Հայաստանի: Այնպես որ, քանի շատ ուշ չէ, հարկավոր է վերջ տալ տարօրինակ «խաղերին» ու աշխարհաքաղաքական կենտրոնների շահերը համապատասխանեցնել մեր շահերին: Իսկ այստեղ-այնտեղ գործընկերներից բողոքելը, «շուստրիություն» երևակայելը նման է մազե «կամրջի» վրա տրնգի պարելուն, այն էլ՝ փոթորկի ժամանակ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular