ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ ծովային սերժանտը ժամանել է Երևան՝ մասնակցելու ջրային պարեկների պատրաստությանը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 2-ից ՆԳ նախարարության կրթահամալիրում անցկացվում են ջրային պարեկների վերապատրաստման դասընթացներ։ Այս գործընթացին ներգրավված են լողալու կարողությունների մակարդակի ստուգման մրցույթը հաջողությամբ հաղթահարած 49 պարեկներ։

Մոդուլների մշակումն իրականացվել է հայ և ամերիկյան գործընկերների համագործակցության արդյունքում։ Լ ողափերում, հանգստյան գոտիներում իրավախախտումներին ու պատահարներին արձագանքելուց բացի, ջրային պարեկները տուժածներին ցուցաբերելու են առաջին օգնություն, նաև կանխարգելելու են ապօրինի ձկնորսության և որսի դեպքերը։ Այս գործառույթների պատշաճ կատարումը պահանջում է թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկական պատրաստվածություն, ինչն էլ կատարելագործվում է ՆԳ նախարարության կրթահամալիրի, պարեկային ծառայության և ամերիկյան գործընկերների աջակցությամբ: Վերապատրաստման ընթացքում պարեկներն անցնում են ցամաքային և ջրային վարժանքներ։ Սկզբնական փուլում նրանք ուսումնասիրում են ջրային պարեկային ծառայության օրենսդրությունը՝ ծանոթանալով ոլորտային իրավակարգավորումներին, նաև անցնում են կրակային պարապմունքներ՝ յուրացնելով զենքի կիրառման գիտելիքներն ու հմտությունները։

Նավավարման տեխնիկական հմտությունների զարգացման, փրկարարական սարքավորումների առանձնահատկություններին ծանոթանալու նպատակով դասընթացներին զուգահեռ ստացված գիտելիքները պարեկները տեղայնացվում են կրթահամալիր տեղափոխված նավի շնորհիվ, ինչի ուսումնասիրությունը կհեշտացնի վերպատրաստման հաջորդ՝ Սևանա լճում անցկացվող վարժանքների իրականացման փուլում։

Ապագա ջրային պարեկների առօրյան վերապատրաստման այս փուլում հագեցած է օրական չորսժամյա ֆիզիկական պատրաստականության պարապմունքներով, որոնք հնարավորություն են տալիս կատարելագործել նրանց կարողությունները՝ պատրաստ լինելու ցանկացած բարդ իրավիճակում կատարել իրենց առջև դրված խնդիրները։

Վերապատրաստման ընթացքում Սևանա լճում անցկացվող ջրային վարժանքներին կմիանա նաև ԱՄՆ Թեքսաս նահանգից ժամանած ծովային սերժանտ, որը պարեկներին կփոխանցի իր մասնագիտական փորձն ու գիտելիքները։

Դասընթացների ավարտին պարեկներն անցնելու են համալիր ստուգումներ, որոնք հաջողությամբ հաղթահարած ծառայողները նշանակվելու են պարեկային ծառայության ջրային ստորաբաժանման համապատասխան պաշտոններում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular