Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են Հայաստանի հետ «խաղաղության օրակարգը»
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՍաուդյան Արաբիայում կայացել է Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում Բայրամովը և Ֆիդանը քննարկել են Կովկասում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության օրակարգի հեռանկարները։
Նշենք, որ այսպես կոչված խաղաղության օրակարգին զուգահեռ Թուրքիան և Ադրբեջանը հոկտեմբերի 23-25-ը բազմաթիվ զորավարժություններից մեկը կանցկացնեն Հայաստանի հետ սահմանին, ինչպես նաև օկուպացված Արցախում։
Հաղորդվում է, որ կողմերն անդրադարձել են Բաքվի և Անկարայի միջև ռազմավարական գործընկերության երկկողմ օրակարգին, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
Հանդիպումը կայացել է Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ նիստի շրջանակներում։