ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգությունը պետք է պաշտպանվի. Մուշիկիվաբո

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եկել ենք համերաշխություն հայտնելու հայ ժողովրդին։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն։

ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ինքը միշտ հայտարարել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության խստիվ կատարման անհրաժեշտության մասին. «Մենք միշտ ընդգծել ենք դրա կարևորությունը։ Մենք միշտ հանդես ենք եկել միջազգային իրավունքի տեսանկյունից հավասարակշռված և արդար որոշման օգտին»,- ասել է Լուիզ Մուշիկիվաբոն։

Նա արձանագրել է «աշխարհում տիրող ցնցումները» և բազմաթիվ հակամարտությունների սրումը։ «ՖՄԿ-ն բարձր է գնահատում այն, թե ինչպես է Հայաստանը ընդունել Լեռնային Ղարաբաղից փախստականներին: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց երիտասարդը, ես իմ երկրում եմ, բայց փախստական ​​եմ»,- նշել է ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարը։

Մուշիկիվաբոն հատկապես ընդգծել է Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության անհրաժեշտությունը, որը մեծ արժեք է ներկայացնում, և այդ հարցին պետք է անդրադառնան ՖՄԿ-ն և ՅՈՒՆԵՍԿՕ-ն։

ՖՄԿ-ի գլխավոր քարտուղարը համերաշխություն է հայտնել բոլոր գերիների, ձերբակալվածների և անհայտ կորածների ընտանիքներին։ «Իմ բոլոր մարդկային զգացմունքները նրանց հետ են», եզրափակեց Լուիզ Մուշիկիվաբոն։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular