ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պաղեստինի ԱԳ նախարարը մեղադրում է Իսրայելին՝ Գազայի հիվանդանոցին «կանխամտածված» հարված հասցնելու մեջ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինի արտաքին գործերի նախարար Ռիադ Մալկին Իսրայելին մեղադրել է Գազայի հատվածում գտնվող Ալ-Ահլի հիվանդանոցը «կանխամտածված» ռմբակոծելու մեջ, հայտնում է AP-ն։

Մալկին, ելույթ ունենալով Սաուդյան Արաբիայում Իսլամական համագործակցության կազմակերպության 57 երկրների հանդիպման ժամանակ, նշել է, որ իսրայելցի զինվորականները երկու օր առաջ հարձակվել են նույն հիվանդանոցի վրա և նախազգուշացրել են այնտեղ գտնվող բժիշկներին։

Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը Իսրայելին թույլ է տալիս սպանություններ իրականացնել «ինքնապաշտպանության կարգախոսի» ներքո։ Նա ասել է, որ իսրայելական ռմբակոծությունները Գազայի հատվածում վերջին 11 օրվա ընթացքում 1300 երեխայի կյանք են խլել:

Երուսաղեմի անգլիկան եկեղեցու եպիսկոպոսը եւս նշել է, որ հիվանդանոցը տարհանման առնվազն երեք հրաման է ստացել իսրայելական զինվորականներից՝ հայտարարելով , որ անձնակազմը հրաժարվել է կատարել հրամանները:

Եպիսկոպոս Հոսամ Նահումը հայտարարել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրվանից հեռախոսով նախազգուշացումներ է արել: Նա պնդում է, որ այդ օրը իսրայելական արկերը հարվածել են հիվանդանոցի երկու հարկերին։

«Մենք ռազմական փորձագետ չենք։ Մենք պարզապես ուզում ենք, որ մարդիկ տեսնեն, թե ինչ է կատարվում  այստեղ և հույս ունենք, որ մարդիկ կգան այն եզրակացության, որ բավական է ինչքան շարունակվեց այս պատերազմը»,- ասել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular