ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյանը ԵԽ-ում չի ասել, թե կոնկրետ որ դաշնակցից է հիասթափվել. ԱԳՆ-ն՝ ՌԴ հայտարարության մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԵՄ-ն մնում է մեզ համար կարևորագույն գործընկեր՝ բարեփոխումների տեսանկյունից, և Նիկոլ Փաշինյանի այս ուղերձը հաստատում է մեր քաղաքականությունը։ Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ Եվրոպական Խորհրդարանում հնչեցրած հայտարարություններին, որոնք կապված ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացման հետ։ 

Դիտարկմանը, որ ՌԴ-ն Փաշինյանի այս ելույթը որակել է սադրիչ և հայտարարել է, որ Փաշինյանը գնում է Զելենսկու ճանապարհով, Հովհաննիսյանն արձագանքեց՝ ինքը ծանոթ չէ այդ հայտարարությանը։

«Ձեռնպահ կլինեմ մեկնաբանելուց, հատկապես, որ դա անանուն աղբյուրից է։ Որևէ սենսացիոն բան չկար Փաշինյանի ելույթում»,- նշեց նա։

Մեկ այլ դիտարկմանը, որ Փաշինյանն ամբողջ մեղքը բարդեց ՌԴ-ի վրա՝ ԱԳ փոխնախարարը պատասխանեց՝ որևէ սենսացիոն հայտարարություն չի արվել այստեղ, հատկապես, որ ելույթի առաջին մասում որևէ երկրի անուն չի հնչել։

«Խաղաղապահների մասով երկրորդ մասում է, իսկ առաջին մասով կար հիասթափություն մեր դաշնակիցների մասով։ Իսկ խաղաղապահների մասով մեր հիասթափությունը մեկ անգամ չէ, որ հայտնել ենք»,- նկատեց Պարույր Հովհաննիսյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular