ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը Դունյա Միյատովիչի հետ քննարկել է բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտման քաղաքականության հետևանքով 100 հազարից ավելի մեր հայրենակիցների բռնի տեղահանության հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակը, միջազգային հանրության կողմից օժանդակության հետագա քայլերը:

Վարչապետը ողջունել է տիկին Միյատովիչի այցը և վստահություն հայտնել, որ այն կնպաստի տեղում ծանոթանալ ստեղծված մարտահրավերներին և խնդիրներին:

Դունյա Միյատովիչը հավելել է, որ իր նպատակն է գնահատել առկա կարիքները, այդ թվում` ԼՂ հայության իրավունքների ապահովման հետ կապված:

Մտքեր են փոխանակվել նաև մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների, երկկողմ հետագա համագործակցության շուրջ: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular