ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«1915 թվականի ցեղասպանության ոգին դեռ կենդանի է»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ֆրանսիական france-catholique.fr հրատարակությանը հարցազրույց է ունեցել  TÓuvre d'Orient տնօրեն, արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշի հետ Անդրկովկասի հարցերով:

france-catholique.fr. - Առնվազն 100.000 հայ լքել է Լեռնային Ղարաբաղը։ Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում:

Արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշ.- Իրավիճակն անկայուն է: Հայաստանը փոքր, աղքատ երկիր է, որը չէր կանխատեսել նման գործողություն, ինչը, պարադոքսալ է, չնայած շատերը դրան սպասում էին։ Մարդիկ քնում են ժամանակավոր պայմաններում, և մենք պետք է հնարավորինս արագ գործենք, թե՛ սննդի, թե՛ բնակության, թե այլ հարցերով: Մենք կոչ ենք անում ֆրանսիացի ժողովրդին լինել առատաձեռն։ Կարիքները չափազանց մեծ են։ Մենք ցանկանում ենք նաև օգնել հայ կաթոլիկ եկեղեցուն, որը Հայաստանում փոքրամասնություն է կազմում, որ նա միջոցներ ունենա օգնելու:

france-catholique.fr. - Մի թե՞ Լեռնային Ղարաբաղը դարձել է չարաշահումների թիրախ:

Արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշ.- Մենք լսել ենք հայերի տները թալանելու և գողությունների մասին։ Բացի այդ, հայկական փողոցները վերանվանվում են, նրանց թուրքական անուններ են տալիս։ Ասում են, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտի գլխավոր փողոցը կրում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության առաջնորդներից մեկի անունը։ Անհրաժեշտ է բացահայտել, դատապարտել և քրեական գործ հարուցել այդ խախտումների համար պատասխանատուների նկատմամբ։ Ադրբեջանի իշխանություններն ուղղակի պատասխանատվություն են կրում այն ​​ամենի համար, ինչ տեղի է ունենում այնտեղ։

france-catholique.fr. - Արդյո՞ք Հայաստանը պետք է շրջի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էջը:

Արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշ.- Մենք հրաժարվում ենք ասել, որ ամեն ինչ ավարտված է Լեռնային Ղարաբաղի համար։ Ավարտված է, եթե մենք որոշենք, որ ավարտված է: Այն, որ բնակչությունը փախել է, չի նշանակում, որ մենք չպետք է ապահովենք նրանց վերադարձի պայմանները, տարածքի անվտանգությունը, Ադրբեջանի ռազմական կամ ոստիկանական ուժերի տարհանումը, միջազգային անվտանգությունը և մարդկանց ազատ տեղաշարժի իրավունքը։ Դա արվել է, օրինակ, Կոսովոյում։ Ինչո՞ւ մենք կարող ենք աշխատել կոսովցիների հետ, իսկ նույնը չենք կարող անել հայերի հետ։ Իրականում դա հնարավոր է։ Մենք պարզապես չենք ուզում: Դա լրիվ ուրիշ բանը է...

france-catholique.fr. –Հիմա դժվար է չհիշել Հայոց ցեղասպանության մասին...

Արքեպիսկոպոս Պասկալ Գոլնիշ.- Այն, ինչ կատարվում է Լեռնային Ղարաբաղում 1915 թվականի ցեղասպանության ոգով է: Նրանք ցանկանում են արմատախիլ անել հայերին տարածաշրջանից։ Հիշեցնեմ, որ մինչ 1915 թվականի ցեղասպանությունը և 1,500,000 մահը, Համիդիայում 1894-1897 թվականներին օսմանցիների կողմից իրականացված կոտորած է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 200 հազար մարդ, ինչի մասին բոլորը մոռացել են, էլ չեմ խոսում Կիլիկիայում կոտորածի մասին, երբ 1909 թվականին սպանվեց 30000 հայ։ Ավելի լայն իմաստով մենք պետք է նաև հիշենք Թուրքիայում հույների կոտորածը 1900-1916 թվականներին, կամ ասորի-քաղդեացիների ջարդերը 1915-1923 թվականներին։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular