ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ով է կալանքի տակ գտնվող Տաթև Արցախցին և ինչ կապ ունի ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի քրոջը՝ Տաթեւիկ Վիրաբյանին (Տաթեւ Արցախ), շուրջ 25 օր է, ինչ կալանքի տակ են պահում. նա միակ կին քաղբանտարկյալն է, որը կալանավորվել է սեպտեմբերի 19-ին` ի պաշտպանություն Արցախի կազմակերպված բողոքի ակցիաների ժամանակ:

Տաթեւիկ Վիրաբյանին մեղադրանք է ներկայացվել զանգվածային անկարգության կոչեր հնչեցնելու եւ այդ անկարգություններին մասնակցելու համար: Կալանավորումից մոտ մեկ ամիս անց՝ հոկտեմբերի 15-ին, նրա վիճակը Աբովյան քրեակատարողական հիմնարկում վատացել էր, բայց նույնիսկ դա չազդեց քաղաքական իշխանությունների կողմից կայացված որոշման վրա:

Իսկ ո՞վ է Տաթեւ Վիրաբյանը: Նրան ՔՊ-ն վաղուց էր թիրախավորել: Բանն այն է, որ Տաթեւը իշխող խմբակցության պատգամավոր, տխրահռչակ Հովիկ Աղազարյանի դեմ դիմում էր ներկայացրել Ազգային ժողով, որպեսզի ստեղծվի էթիկայի հանձնաժողով, եւ քննվի Աղազարյանի վարքը, սակայն ԱԺ-ն այդպես էլ չձեւավորեց հանձնաժողովը: Պատճառն այն էր, որ ապրիլի 15-ին Անահիտ Վիրաբյան անուն-ազգանունով օգտատերը հայտարարել էր, որ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանն իրեն սեռական բնույթի հայհոյանք է գրել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, եւ հրապարակել էր անպարկեշտ նամակը:

Պատգամավորի եւ տիկնոջ միջեւ խնդիրը եղել էր այն, որ Տաթեւ Վիրաբյանը, տեսնելով Աղազարյանի վիրավորական ու հայհոյախառը գրառումները զոհվածների թեմայով, անձնական նամակ էր գրել պատգամավոր Աղազարյանին եւ նախատել ու ամոթանք տվել: Ի պատասխան՝ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը նրան եւս հայհոյել էր: Իհարկե, դրանից հետո ծերունի պատգամավորը հայտարարեց, թե իր էջը, կարծես թե, կոտրել են, սակայն փաստերը հրապարակված էին, իսկ Աղազարյանը հայհոյելու համար այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց մինչ օրս:

Աղազարյանը պատասխանատվության չի ենթարկվել նաեւ այս տարվա սեպտեմբերի 27-ին զոհված զինծառայողների ծնողներին Եռաբլուրում հայհոյելու, դրանից առաջ էլ Արաբկիր վարչական շրջանում քաղաքացու կարտոֆիլը ոտքով հրելու եւ թափելու համար: Այսինքն՝ իրավապահ համակարգը տոտալ անգործության է մատնված, եւ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, փոխանակ քրեական արարքներ գործած օրենսդրին պատժի, Տաթեւ Վիրաբյանին է կալանավորել:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular