Հայաստանի և միջազգային հանրության ռազմավարական սխալը ցեղասպանության հանգեցրեց. Արտակ Բեգլարյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀայաստանի իշխանությունների և միջազգային հանրության ռազմավարական սխալը հանգեցրեց ցեղասպանության և Ալիևի սպառնալիքների։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Հայաստանի իշխանությունների և միջազգային հանրության կողմից թույլ տրված ռազմավարական սխալը՝ վիճելի Լեռնային Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս ճանաչելու և ինքնորոշման իրավունքի անտեսման հարցում հանգեցրել է լայնածավալ ցեղասպանության և բռնապետ Ալիևի նոր սպառնալիքների»,- նշել է Արտակ Բեգլարյանը։