ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այս ամառ ադրբեջանցիների կողմից առևանգված Լեռնային Ղարաբաղի բնակիչ Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել։ Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են դատարանից, որտեղ «Վագիֆ Խաչատրյանի դատավարությունը» թեմայով ֆարս է տեղի ունենում: 

Հիշեցնենք, որ Արցախյան առաջին պատերազմի մասնակից Վագիֆ Խաչատրյանն առևանգվել էր այս ամառ՝ ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Լաչինի միջանցքն անցնելիս։ Ռազմական գործողություններին մասնակցելու համար Ադրբեջանի իշխանությունները Խաչատրյանին մեղադրել են առանձնապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ։ Չնայած Ադրբեջանի իշխանությունների ակնհայտ անօրինական գործողություններին, այդ թվում՝ ԿԽՄԿ-ի պաշտպանության տակ գտնվող անձի առևանգմանը՝ Խաչատրյանը ոչ միայն ազատ չի արձակվել, այլև հայտնվել է դատարանում։ 

Շինծու գործով կա 59 «տուժող», բոլորն էլ «ճանաչել» են Խաչատրյանին և խոսել նրա կատարած «հանցագործությունների» մասին։

Վագիֆ Խաչատրյանն իրեն մեղավոր չի ճանաչել առաջադրված մեղադրանքում և հայտարարել, որ ինքը չի մասնակցել ադրբեջանցիների դեմ հանցագործություններին։«Այնտեղ ապրող ադրբեջանցիներն ինձ մտերիմ էին, ես բոլորին ճանաչում էի։ Կռվի ժամանակ ես ոչ մի միջոցառման չեմ մասնակցել»,- ասել է նա։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular