ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տեղի է ունեցել ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանի նախագահությամբ տեղի է ունեցել Եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի հերթական նիստը, որի առանցքում էր պետություն-քաղաքացիական հասարակություն արդյունավետ երկխոսության ապահովումը։ Մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալները, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները և մասնագետները, խորհրդի կազմում ընդգրկված, հրավիրված հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչները:

Ինչպես տեղեկացնում են ՊԵԿ-ից՝ նիստի ընթացքում քննարկվել են Հարկային օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին մի շարք նախագծեր, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող հարցեր: Մասնավորապես, քննարկվել է ԱՏԳ մասնակիցներին մաքսային գործառնությունների մասով ծառայությունների մատուցման նոր մոդելի (ԼՏՕ) ներդրման հայեցակարգը, որի շրջանակում առաջարկվում է վերաբաշխել մաքսային գործառնությունները՝ առանձնացնելով մաքսային մարմինների կողմից իրականացվող մաքսային հսկողության գործառնությունները և հսկողության իրականացման համար այլ օժանդակ գործառնությունները՝ մաքսային հսկողությունը վերապահելով բացառապես մաքսային մարմնին, իսկ մաքսային գործի բնագավառի այլ օժանդակ գործառնությունների մասով՝ ստեղծել մասնավոր կազմակերպությունների կողմից իրականացման, արդյունքների մաքսային մարմինների կողմից ընդունման և արդյունքների նկատմամբ հսկողության հնարավորություն: Նշվել է, որ Լիազորված տնտեսական օպերատորը կարող է ունենալ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված առաջին, երկրորդ կամ երրորդ տիպի վկայականներից մեկը կամ առաջին երկուսը, որոնց շրջանակում հնարավորություն կունենա իրականացնելու մի շարք մաքսային գործառնություններ:

Անդրադարձ է կատարվել հարկային պլանավորմանն ու չարաշահման արգելքին, որի շրջանակում քննարկվել են հարկ վճարողի հարկային պլանավորման մեթոդների չարաշահման առկայությունը, չարաշահման որոշման հիմքերը, հարկային պլանավորման սխեմայի բացահայտումը, կիրառման ժամանակահատվածը, տուգանքի չափը, հարկային պարտավորությունները և պատասխանատվության կիրառման հետ կապված հարցերը։

Դիտարկվել են նաև թեյավճարների կարգավորմանն ուղղված հարցեր:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում նախատեսված փոփոխությունների մասով, առաջարկվել է հարկային մարմին ներկայացվող  տեղեկատվությունում հարկերի հաշվարկմանն ուղղակիորեն չառնչվող՝ տեղեկատվական աղյուսակներում լրացվող տեղեկատվության սխալ կամ ոչ հավաստի լինելու դեպքում, կիրառել վարչական պատասխանատվություն։

Ընդգծվել են թվային ակտիվների վերաբերյալ կարգավորումները, մասնավորապես, թվային ակտիվները որպես ապրանք դիտարկումը, սկզբնական արժեքի որոշումը, հարկային պարտավորությունների հաշվարկումը և փաստաթղթավորման հետ կապված կագավորումները։

Նիստում  անդրադառնալով ֆինանսական հաշիվներին՝ նշվել է, որ ՀՀ-ում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական կազմակերպություններն օրենքով սահմանված կարգով հարկային մարմին պետք է ներկայացնեն ֆինանսական հաշիվների մասին տեղեկատվություն:

Երկխոսության ակտիվ քննարկումների արդյունքում հասարակական խորհրդի անդամները, ներկայացված նախագծերի, հարկային և մաքսային վարչարարությանն առնչվող այլ հարցերի շուրջ, հանդես են եկել կառուցողական առաջարկներով և դիտարկումներով։

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանն, ամփոփելով խորհրդի անդամների կողմից ներկայացված առաջարկներն ու տեսակետները, ընդգծել է, որ դրանք լրացուցիչ կքննարկվեն, խորությամբ կուսումնասիրվեն, որոշ նախագծեր կխմբագրվեն և կրկին կդրվեն շրջանառության մեջ։

Շարունակվում են հասարակական խորհրդի անդամների հետ համատեղ աշխատանքի միջոցով մասնագիտական աշխատանքային քննարկումները՝ ներկայացված հարցերին առավել արդյունավետ լուծումներ տալու ուղղությամբ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular