ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օտարերկրյա որդեգրումների բնագավառում լիազոր անձ հանդիսացած նախկին պետը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները

ԻՐԱՎՈՒՆՔ

Ա.Ս.-ն, 2013 թվականի սեպտեմբերի 26-ից մինչև 2017 թվականի ապրիլի 29-ը զբաղեցնելով ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետի պաշտոնը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, դիտավորությամբ չի կատարել իր ծառայողական պարտականությունները՝ էական վնաս պատճառելով պետության օրինական շահերին: Հայտնել է ՀՀ գլխավոր դատախազությունը։

Մասնավորապես՝ Ա.Ս.-ն, տեղեկացված լինելով օտարերկրյա կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում «Երեխաների պաշտպանության մասին և օտարերկրյա որդեգրումների ոլորտում համագործակցության մասին» կոնվենցիայի (այսուհետ՝ Կոնվենցիա) խախտմամբ գործունեություն իրականացնելու մասին, պատասխանատու լինելով որդեգրման հետ կապված ֆինանսական կամ այլ օգուտի ստացումը կանխելու համար, չի իրականացրել որևէ հսկողություն: Արդյունքում՝ ոլորտում գործող կազմակերպությունները, առանց թույլտվության և համապատասխան ընթացակարգ անցնելու, շարունակել են գործունեություն իրականացնել Հայաստանի Հանրապետությունում:

Բացի այդ, Ա.Ս.-ն, ունենալով մտերիմ հարաբերություններ օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող Ա.Գ.-ի հետ (որդեգրումների վերաբերյալ դատարանում քննվող քրեական վարույթով մեղադրյալ), դիտավորությամբ միջոցներ չի ձեռնարկել Կոնվենցիայի 8-րդ հոդվածով սահմանված պարտավորությունները կատարելու ուղղությամբ (որդեգրման կապակցությամբ ֆինանսական կամ այլ օգուտի կանխարգելում և որդեգրման միջնորդական գործունեության կանխում):

Արդյունքում՝ Ա.Գ.-ն ոչ միայն ստացել է չարդարացված ֆինանսական օգուտ, այլև յուրաքանչյուր երեխայի որդեգրման գործընթացն իրականացնելու համար ստացել է առանձին փոխհատուցում, ինչը հակասում է Կոնվենցիային. յուրաքանչյուր երեխայի որդեգրման համար Ա.Գ.-ին փոխանցվել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ ծախսերի համար պահանջվող չափից ակնհայտ բարձր գումար:

Բացի վերոնշյալը, օտարերկրացիների կողմից ներկայացված փաստաթղթերում բացակայել են երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր՝ ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսված փաստաթղթերն այն մասին, որ երեխա որդեգրել ցանկացող անձը հիվանդ չէ Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի որոշմամբ հաստատված ցանկում ներառված հիվանդություններից որևէ մեկով: Ա.Ս.-ն, լինելով վերոնշյալ փաստաթղթերի ուսումնասիրության նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ, ուսումնասիրելով որդեգրողների դիմումները և ներկայացված փաստաթղթերը, ՀՀ կենտրոնական մարմնի ղեկավարին (ՀՀ արդարադատության նախարարին) առաջարկել է օտարերկրացիներին տրամադրել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման հնարավորության մասին դրական եզրակացություն՝ անտեսելով երեխա որդեգրելու նպատակով հաշվառման համար պարտադիր վերոնշյալ փաստաթղթի բացակայությունը:

Ա.Ս.-ի արարքների արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ. օտարերկրյա որդեգրումների կազմակերպչական աշխատանքներով զբաղվող անձի կողմից անխոչընդոտ կատարվել է ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով ՀՀ տարածքում գործող մանկատներում գտնվող երկու և ավելի երեխաների վաճառք:

Դատախազը 2023 թվականի հոկտեմբերի 16-ին Ա.Ս.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետևանքներ) (10 դրվագ):

Նույն քրեական վարույթի շրջանակում՝ 2023 թվականի մայիսին, քրեական հետապնդում էր հարուցվել ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով 20 հազար եվրոյով և 5 հազար ԱՄՆ դոլարով երկու երեխաներին վաճառելու փորձ կատարած Դ.Գ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 34-168-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երկու կամ ավելի երեխայի վաճառքի փորձ) և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներն օրինականացնելը (փողերի լվացումը)):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular