ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանում հայտնաբերվել է ՌԴ ՆԳ փոխնախարարի ներկայացուցչի դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 09:40-ի սահմաններում Արաբկիր շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Արաբկիրի բաժին, և հայտնել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Մանուշյան փողոցի հասցեներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Գրել է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները Մանուշյան 72 հասցեի աշխատավայրում հայտնաբերել են ՌԴ քազաքացի՝ 37-ամյա Վյաչեսլավ Պանամարյովի դին

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Դեպքի փաստով Արաբկիրի քննչական բաժնում սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Հայաստանում Ռուսաստանի դաշնության ներքին գործերի նախարարի տեղակալի ներկայացուցիչն է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular