ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բրյուսելում ոստիկանությունը գնդակահարել է Շվեդիայի երկրպագուներին սպանած տղամարդուն

ՍՊՈՐՏ

Բրյուսելում ոստիկանությունը գնդակահարել է երկուշաբթի երեկոյան Շվեդիայի երկու քաղաքացիների սպանած տղամարդուն։ Գրել է Goal.com-ը։

Աբդեսալեմ անունով 45-ամյա տղամարդը գնդակահարվել է Շաերբեկ թաղամասի սրճարանում։

Ինքնաձիգով հարձակման հետևանքով երկու շվեդ երկրպագու էր երկուշաբթի օրը զոհվել, իսկ երրորդը՝ վիրավորվել։

Դեպքը տեղի էր ունեցել Բուլվար դ'Իպրում՝ մարզադաշտից 5 կմ (3 մղոն) հեռավորության վրա։ Այդ օրը Բելգիան խաղում էր Շվեդիայի դեմ՝ Եվրո 2024-ի մրցաշարի որակավորման համար:

Այդ օրվանից Բրյուսելում ահաբեկչական սպառնալիքի ամենաբարձր մակարդակն է: Հայտնել է BBC-ն։

Ենթադրվում է, որ զինված անձը թունիսյան ծագումով մի մարդ է, որը անօրինական կերպով եղել է Բելգիայում՝ այն բանից հետո, երբ նրա ապաստանի դիմումը մերժվել էր 2020 թվականին։

Նա համացանցում տեսանյութ էր հրապարակել՝ ասելով, որ մարդ է սպանել հանուն Աստծո, և դատախազությունը կարծում է, որ նա ոգեշնչված է «Իսլամական պետություն» խմբավորումից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular