Մահվան ելքով վրաերթ՝ Երևանի քննչական վարչության մոտ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱյսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:00-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 66-ամյա Ավետիս Ա.-ն Պարույր Սևակի փողոցում ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության հարևանությամբ իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել տղամարդ հետիոտնի: Հայտնել է Shamshyan.com-ը։
Վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ահազանգել է շտապօգնություն, սակայն ժամանած բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է հետիոտնի մահը:
Տեղում շտապօգնության բժիշկների հերթպահ խումբը օգնություն ցուցաբերեց վարորդին. նրա ինքնազգացողությունը վատացել էր: