ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սամվել Բաբայանը Փաշինյանի հրահանգով արշավ է սկսել Արցախի պաշտոնյաների դեմ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների ու հաղորդման հետքերով քրեական գործ է հարուցվել։ Գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ քրեական գործի հիմքում երկու հոդված է՝ զինվորական անփութություն և հակառակորդին զինտեխնիկայի հանձնում։

Սամվել Բաբայանը օրեր առաջ Հանրային հեռուստաընկերությանը սենսացիոն հարցազրույց էր տվել, նաև հաղորդում ներկայացրել հանցագործության մասին։ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակումից հետո Սամվել Բաբայանն անարգել հատել էր Հակարիի կամուրջը, թեև տասնամյակներ շարունակ հետախուզվում է Ադրբեջանի կողմից՝ «իբր առաջին պատերազմի ժամանակ կատարած հանցանքների համար»։ Հասնելով Երևան նա հարցազրույց էր տվել՝ քննադատելով արցախում մնացած պաշոնյաներին, նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին և Սամվել Շահրամանյանին, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին և այլոց՝ նրանց մեղադրելով Արցախի հանձնման մեջ։

Բաբայանը նաև հայտնի է դարձել նրանով, որ գրեթե ինքնագլուխ բանակցություններ է վարել Ադրբեջանի հետ՝ 23 կետից բաղկացած ինչ-որ փաստաթուղթ քննարկել։ Թե ի՞նչ կետեր են դրանք՝ նա չի մանրամասնում, միայն թե պնդում է, որ այդ կետերը համաձայնեցրել է Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հարությունյանը և Արցախի բազմաթիվ այլ նախկին պաշտոնյաներ, ում Սամվել Բաբայանը անվանարկում է և մեղադրում է հանցագործությունների մեջ, այսօր Բաքվի բանտերում են՝ ի տարբերություն Սամվել Բաբայանի, իսկ Արցախի 5-րդ նախագահ Սամվել Շահրամանյանն էլ հարկ չի համարում պարզաբանել իր հասցեին հնչող մեղադրանքները։

Իհարկե, որևէ երաշխիք չկա, որ Հայաստանի գլխավոր դատախազությունը գործը քննելով կբացահայտի իրականությունը, ընդհակառակը, մեծ հավանականությամբ Փաշինյանն այս քրեական գործն օգտագործելու է Արցախից Հայաստան տեղափոխված և իր իշխանության նկատմամբ ընդդիմադիր տրամադրություններ ունեցող գործիչների գլխին անընդհատ մահակ պահելու համար, ուստի և Սամվել Բաբայանն ինչպես իր առաքելությունը իրականացնում էր Արցախում՝ պաշտպանելով փաշինյանական իշխանությանը, այնպես էլ նույն կերպ շարունակում է այստեղ՝ Երևանում։

Սոնա Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular