ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


20 յուրօրինակ մտքեր մեծն Գաբրիել Գարսիա Մարկեսից

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարկեսը յուրահատուկ գրող էր, նա մեծ փիլիսոփա էր, որն ուներ արվեստագետին բնորոշ նուրբ հոգի: Նրա մտքերն ու ստեղծագործություններից մեջբերումներն ունեն իրենց հեղինակողին բնորոշ յուրօրինակությունը: 

1. Ոչ ոք արժանի չէ քո արցունքներին, սակայն նա ով արժանի է, երբեք քեզ չի ստիպի արտասվել:

2. Ո՛չ, ես հարուստ չեմ: Ես աղքատ մարդ եմ, ով փող ունի, իսկ դա նույն բանը չէ:

3. Նա, ով շատ է սպասում, չափազանց քիչ բան պետք է ակնկալի:

4. Սխալ է այն միտքը, թե մարդիկ դադարում են հետևել իրենց երազանքներին, երբ մեծանում են: Նրանք մեծանում են, քանի որ դադարում են հետևել իրենց երազանքներին:

5. Ամուսնության հետ կապված խնդիրն այն է, որ այն ավարտվում է ամեն գիշեր սիրով զբաղվելուց հետո, ուստի այն հարկավոր է վերանորոգել ամեն առավոտ նախաճաշից առաջ:

6. Ասա նրան ‹‹այո››: Անգամ եթե վախից մեռնում ես, անգամ եթե հետո զղջալու ես, քանի որ ինչ էլ անես, ողջ կյանքդ զղջալու ես նրան ‹‹ոչ›› ասելու պատճառով:

7. Ես չեմ հավատում Աստծուն, սակայն վախենում եմ նրանից:

8. Տարիքն այն չէ, թե քանի տարեկան ես, այլ այն է, թե որքան ծեր ես քեզ զգում:

 

9. Անկախ նրանից, թե ինչ կլինի, ոչ ոք չի կարող քեզ զրկել այն պարերից, որոնք արդեն պարել ես:

10. Տղամարդը պետք է երկու կին ունենա. մեկը սիրելու համար, մյուսը՝ բաճկոնի կոճակները կարելու:

11. Միշտ հիշեք՝ ամուսնության մեջ ամենակարևորը երջանկությունը չէ, այլ կայունությունը:

12. Թույլ մի՛ տվեք ձեզ մահանալ առանց սիրելիի հետ սիրով զբաղվելու բերկրանքը զգալու:

13. Մարդ չի մահանում այն ժամանակ, երբ պետք է, այլ այն ժամանակ, երբ կարողանում է:

14. Սրտի հիշողությունը ջնջում է վատը և մոգական երանգ հաղորդում լավին:

15. Ինձ համար բավական է իմանալ, որ ես և դու միասին գոյություն ունենք այս պահին:

16. Նա հաստատակամորեն պնդում էր, որ սերը, ինչ էլ այն լինի, առաջին հերթին բնատուր տաղանդ է: Նա ասում էր. ‹‹Դու կա՛մ ծնվում ես՝ իմանալով՝ ինչպես սիրել, կա՛մ էլ երբեք էլ չես իմանա››:

17. Սուտն ավելի հաճելի է, քան կասկածը, ավելի օգտակար, քան սերը և շատ ավելի երկարաժամկետ, քան ճշմարտությունը:

18. Նա երբեք չէր կարող պատկերացնել, որ հետաքրքրասիրությունը սիրո բազմահազար դիմակներից մեկն է:

19. Տղամարդն իմանում է, թե երբ է սկսում մեծանալ այն ժամանակ, երբ սկսում է նմանվել իր հորը:

20. Ամերիկացիներն այն մարդկանցից են, ում ես ամենից շատ եմ համակրում: Միակ բանը, որ չեմ հասկանում, այն է, թե ինչու մի երկիր, որ ամեն ինչ կարողանում է այդքան լավ անել, չի կարողանում կարգին նախագահ ընտրել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular