ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպանություն՝ Լոռու մարզի Աքորի գյուղում. պատճառը՝ մի կաթիլ մեղրի պատմությունն է

ԻՐԱՎՈՒՆՔ

Երեկ սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 21:50-ի սահմաններում Ալավերդի բժշկական կենտրոնից ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Թումանյանի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը ժամը 19:30-ի սահմաններում կանչով մեկնել է Ալավերդի խոշորացված համայնքի Աքորի բնակավայր, որտեղ 2-րդ փողոցի կոնտրոնական հատվածում հայտնաբերել են տղամարդու դի: Հայտնել է Shamshyan.com-ը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Լոռու մարզի Աքորի գյուղի բնակիչ, 50-ամյա Արտակ Ս-ն է: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ՝ դիակի վրա ձախ թիկունքային հատվածում հայտնաբերվել է կտրած-ծակած վերքեր:

Դեպքի փաստով Թումանյանի քննչական բաժնում սպանության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկանության Լոռու մարզային վարչության քրեական հետախուզության բաժնի և ոստիկանության Թումանյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը, ժամը 21:00-ի սահմաններում Արթուր Ս-ին պատկանող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենան Աքորի գյուղի 2-րդ փողոցում խափանվել է, ինչի պատճառով էլ ճանապարհահատվածի երթևեկությունը, իբրև թե, խոչընդոտվել է, ինչից հետո Աքորի գյուղի բնակիչ Արտակ Ս.-ի և Աքորի գյուղի բնակիչ, 45-ամյա Արթուր Ս-ի միջև վիճաբանություն է առաջացել, որը վերածվել է քաշքշուկի, և այդ ընթացքում դեպքի վայր է եկել Արթուր Ս.-ի տղան՝ Աքորի գյուղի բնակիչ22-ամյա Դավիթ Ս.-ն, ով ավտոմեքենայի սրահից վերցրել է սուր կտրող, ծակող առարկա, և մի քանի անգամ հարվածներ է հասցրել Արտակ Ս-ի ձախ թիկնային հատվածին, ինչն էլ դարձել է վերջինիս մահվան պատճառ:

Ոստիկանները մի քանի հասցեներ են ստուգել՝ կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ, ապա նրան հայտնաբերել են իր տանը և սպանություն կատարելու հիմնավոր կասկածի առկայությամբ ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Թումանյանի բաժին, որից հետո նրան ներկայացրել են Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են նաև այդ ամենին ականատես եղած անձանց ինքնությունը: Կասկածյալը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular