ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընտանիքի հետ վերամիավորված երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկում կիրականացվի. նախագիծ․ «Փաստ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ և լրացումներ կատարել կառավարության մի շարք որոշումներում: Նշվում է, որ Հայաստանում ներկայում գործում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններ, որոնք բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ են և օրենսդրությամբ սահմանված սոցիալական ծառայություններ են տրամադրում կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ ցերեկային և շուրջօրյա (ճգնաժամային) խնամքի բաղադրիչների միջոցով։

Հաստատություններից երկուսը գործում են Սյունիքի և Շիրակի մարզերում, մեկը՝ Երևանում։ Նախարարությունը կարծում է, որ այս հաստատություններում շուրջօրյա խնամքի բաղադրիչի արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտ է ներդնել ընթացակարգեր, որոնք կաջակցեն երեխայի՝ ընտանիքի վերամիավորման գործընթացին, վերամիավորումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մշտադիտարկմանը։ Իրավական ակտում իրականացվող փոփոխությունն իր հերթին փոփոխությունների անհրաժեշտություն է առաջացրել երեք խնամքի հաստատությունների ստեղծման որոշումներում՝ իրավական տեսանկյունից համապատասխանությունն ապահովելու, ինչպես նաև կառավարության 2005 թ.-ի մարտի 24-ի N 381-Ն որոշման մեջ, որտեղ հաստատությունների տիպերի ցանկում անհրաժեշտություն է առաջացել առավել հստակեցնել հաստատության էությունը և գործունեության շրջանակը։

Առաջարկվող փոփոխությամբ հստակեցվում են երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոններից երեխաների դուրսգրման, դուրսգրումից հետո երեխայի խնամքի նկատմամբ մոնիթորինգի գործընթացները, գործող հաստատություններում ծառայություն ստացող երեխաների տարիքային խմբերի վերաբերյալ անհրաժեշտ ամրագրումներն են ապահովվում հաստատության այդ տիպի սահմանման մեջ, ինչպես նաև երեք հաստատություններում առաջարկվում է սահմանել ձեռնարկատիրական գործունեության տեսակներ, որոնք կնպաստեն երեխաների սոցիալականացմանը, կխթանեն նոր հմտությունների ձեռքբերման նկատմամբ հետաքրքրությունը, կնպաստեն ինքնուրույն կյանքի անցման հմտությունների զարգմացմանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular