Կոչ եմ անում տուրք չտալ համացանցում շրջանառվող հույժ անստույգ տեղեկություններին....
ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԱննա Բադալյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Հարգելի քաղաքացինե՛ր
Խնդրում եմ տուրք չտալ համացանցում շրջանառվող հույժ անստույգ տեղեկություններին:
Անցնող օրերի ընթացքում ՀՀ ոստիկանությունը <<Հաց բերող>> Արթուր Սարգսյանի հիշատակին նվիրված հանրային միջոցառումների ժամանակ ցուցաբերել է բացառիկ հանդուրժողականություն և զսպվածություն՝ ապահովելով հավաքների (երթերի) բնականոն ընթացքը, ինչը կարող է փաստել անգամ օրթոդոքս եվրոպական իրավական օրիենտացիա ունեցողը:
Չնայած որոշ <<անչափահաս>> հայտարարությունների՝ ՀՀ ոստիկանությունը որևէ քաղաքացու նկատմամբ վարչական վարույթ չի նախաձեռնել, որևէ հավաքին մասնակից քաղաքացի ՀՀ ոստիկանության ստորաբաժանումներում չի հայտնվել:
ՀՀ ոստիկանությունը առաջնորդվել է այլոց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության անհրաժեշտությամբ: Ինչ վերաբերվում է հավաքի մասնակիցներին երթևեկելի մասից <<տարհանելուն>>, ապա դրանք բռնության տարրեր չեն պարունակում և միտված են եղել երթևեկության բնականոն ընթացքի ապահովմանը:
Կոչ եմ անում չհենվել ՀՀ ոստիկանության գործողությունների վերաբերյալ տարաբնույթ աշխատանքային վարկածների վրա:
Կատարվածի վերաբերյալ պաշտոնական և անաչառ տեղեկատվությունը փնտրեք և ստացեք ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից: