ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ․ պատգամավորը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել

ԻՐԱՎՈՒՆՔ

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել՝ Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների առնչությամբ։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջով։

«Հակարիի կամրջից գրեթե ուղիղ Հ1-ի տաղավարում հայտնված Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի հայտարարությունների հիման վրա Քր․ Օրենսգրքի երկու հոդվածով, ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել։

Սամվել  Բաբայանը` մի շարք լրատվամիջոցներով նույնպես, առիթը բաց չի թողնում Բաքվում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հասցեին մեղադրանքներ հնչեցնելու հարցում, զուգահեռաբար ինքն իրեն առաջադրելով որպես Հայաստանում բռնի տեղահանված Արցախահայերի առաջնորդ։

Զուգահեռներն ու պատճառահետևանքային կապերն ավելի քան խոսուն են և ակնհայտ․ միջազգային հարթակներում Ադրբեջանի մաս ճանաչելն ու Արցախի Հանրապետության նկատմամբ իրագործված տիեզերական դավաճանությունը վերջին յոթ-ութ օրերի մեջ տեղավորելը, մեղմ ասած, անբարոյական է։

Ինչևէ, ես՝ աներևակայելիորեն ոգևորված ՀՀ Գլխավոր դատախազության օպերատիվ գործունեությունից, հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացնում՝ երկու դրվագով։

  1. Ո՞ւմ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով և ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը բանակցել Բաքվի հետ։ Ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել։
  2. Քրեական գործ հարուցել և վարույթ իրականացնել Նիկոլ Փաշինյանի և այն պաշտոնատար անձանց նկատմամբ, ովքեր ձախողել են Սահմանադրությամբ և Անկախության Հռչակագրով իրենց վերապահված պարտականություններն ու հանձնառությունները, շեղվել են վերոհիշյալ փաստաթղթերում ամրագրված Հայոց պետականության հիմնարար սկզբունքներից և համազգային նպատակներից, տապալել են Հայաստանի Հանրապետության պաշտպանությունը, անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը»,- գրել է նա։
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular