ԿՄԽԿ-ն տեսակցել և շարունակում է տեսակցել Բաքվում պահվող հայերին, որոնց թվում է նաև արցախցի Ռաշիդ Բեգլարյանը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԿՄԽԿ-ն տեսակցել և շարունակում է տեսակցել Բաքվում պահվող հայերին, որոնց թվում է նաև արցախցի Ռաշիդ Բեգլարյանը։ Այս մասին NEWS.am-ին ասաց Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Նա նշեց, որ վերջին տեսակցությունը եղել է սեպտեմբերին։
Նշենք, որ Արցախի Ասկերանի շրջանի 61-ամյա բնակիչ Ռաշիդ Բեգլարյանը մոլորվելու հետևանքով հայտնվել էր ադրբեջանական վերահսկողության ներքո գտնվող տարածքում։ Արցախի Դատախազությունը հաղորդել էր, որ Ռաշիդ Բեգլարյանը բռնության գործադրմամբ գաղտնի առևանգվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից Հայաստան գնալու ճանապարհին։ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ: