ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաերթի ենթարկված գյումրեցին պայմանագրային զինծառայող է եղել․ բերքահավաքության էր գնացել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական վթարից մահացած գյումրեցի Մարտունը Կառնուտ գյուղ էր գնացել` աշխատելու։ Այս մասին MediaHub-ին պատմեց Կառնուտի վարչական ղեկավար Գառնիկ Գաբոյանը։

Հիշեցնենք՝ ըստ մամուլի, հոկտեմբերի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում Կառնուտ գյուղի 12-րդ փողոցի տներից մեկի բակում նույն գյուղի բնակիչ 34-ամյա Սրապ Պ.-ն իր վարած ГАЗ САЗ մակնիշի բեռնատարը հետընթաց վարելիս անզգուշաբար հարվածել է նշված հասցեում գտնվող, պահեստի դարպասի մոտ կանգնած, Գյումրիի բնակիչ՝ 47-ամյա Մարտուն Պ.-ին: Քաղաքացին տեղում մահացել է։

Վարչական ղեկավարը մեզ պատմեց, որ իր տեղեկությամբ՝ վթարը տեղի է ունեցել մեքենայի ինքնահոսի պատճառով։

«Երեկ, երբ գնացի դեպքի վայր, երկու տարբերակ էր պտտվում. առաջինն այն է, որ վարորդը ղեկին չի եղել, մեքենան ինքն իրեն է առաջ գնացել ու հարվածել 47-ամյա Մարտունին, մյուս տարբերակն էլ այն է, որ հետընթացքի ժամանակ Սրապը չի նկատել ու հարվածել է տղամարդուն։ Ոչ մեկը ներկա չի եղել դեպքին»,- ասաց նա։

Վարչական ղեկավարը պատմեց, որ գյումրեցին պայմանագրային զինծառայող  է եղել և ունեցած ազատ օրերին եկել է Կառնուտ գյուղ, որպեսզի բերքահավաքությամբ զբաղվի։ 

«Մեր գյուղում տարբեր համայնքներից աշխատողներ կան, ինքն էլ եկել աշխատել, գնացել է։ Իրեն վրաերթի ենթարկած տղան էլ շատ հանգիստ ու լավ տղա, հիմա ինքն էլ է ձերբակալված, մեքենայի տերն էլ»։

Լիաննա Թորոսյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular