ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նախագահի ղեկավարությամբ՝ Արցախի կառավարությունը Երևանում գործունեությունը շարունակում է ԱՀ ներկայացուցչության շենքում

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում այս պահին տեղավորված է Արցախի պետական ապարատը՝ Արցախի նախագահի գլխավորությամբ:

Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան նշել է Հայաստանում Արցախի ներկայացուցչության մամուլի պատասխանատու Արմինե Հայրապետյանը:

«Արցախի ներկայացուցչությունը Արցախի Հանրապետության ԱԳՆ ստորաբաժանումն է, որը տարիներ շարունակ իրականացրել է Արցախի արտաքին քաղաքականության որոշակի ուղղություններ ՀՀ-ում: Բացի դրանից Արցախի քաղաքացիների բազմաթիվ խնդիրների կարգավորումը վերապահված է Արցախի ներկայացուցչությանը: 44-օրյա պատերազմից հետո Արցախի կառավարության օպերատիվ շտաբն է գործում Աբովյան 9 հասցեում, եւ այդ գործառույթների մեծ մասը ներկա պահին իրականացնում է հենց շտաբը: Դրանք քաղաքացիների փաստաթղթերի հետ կապված խնդիրներն են, կենսաթոշակների, անձնագրերի հետ կապված հարցերն են, տեղահանված արցախցիների խնդիրներն են»,-ասել է նա:

Հայրապետյանը շեշտել է, որ Արցախի նախագահի, կառավարության ղեկավարի, ինչպես նաեւ խորհրդարանականների գործառույթները ներկայացուցչությունը չի համակարգում.

«Այս պահին Արցախի ներկայացուցչության շենքում տեղի ունեցող անցուդարձը իրականում ներկայացուցչության օրակարգի մեջ չէ, որովհետեւ ինքներդ էլ գիտեք, որ շենքում են լինում Արցախի նախագահը, կառավարության ղեկավարը, ինչպես նաեւ խորհրդարանականներ: Իրենց հանդիպումները, գործառույթները ներկայացուցչությունը չի համակարգում, հետեւաբար չեմ կարող ասել՝ ներկայացուցչության շենքում ինչ կարող է տեղի ունենալ, կլինի հանդիպում, թե չի լինի»,-ասել է Արմինե Հայրապետյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular