ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձում ենք վերականգնել Արցախից տեղահանված ուսանողների կրթության իրավունքը, նոր բուհ հիմնելը տարիներ կտևի. ԱրՊՀ ռեկտոր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ներկայումս մեզ համար առաջնայինն Արցախից տեղահանված ուսանողների կրթության իրավունքը վերականգնելն է, հայաստանյան բուհերում  նրանց ուսուցումն ըստ մասնագիտությունների կազմակերպելը, իսկ թե ինչ կլինի Արցախի պետական համալսարանի հետագա ճակատագիրը՝ դեռևս հայտնի չէ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է ԱրՊՀ ռեկտոր Արմեն Սարգսյանը։

«Ես ամենօրյա կապի մեջ եմ ԱՀ կրթության, գիտության  նախարարի և հայաստանյան բուհերի ղեկավարների հետ: Մեր ուսանողները ներկայումս կցագրվում են այլ բուհերի, առայժմ՝ առանց որևէ փաստաթղթի, նստում են դասերի՝ առանց անուն-ազգանունները մատյաններում գրանցելու, որպեսզի իրենց կրթության իրավունքը չխախտվի: Եթե այս ամիս չհասցնենք նրանց տեղավորել հայաստանյան բուհերում, ապա ուսանողները ստիպված կլինեն մեկ տարի կորցնել»,-պարզաբանել է ռեկտորը:

Արմեն Սարգսյանը նշել է, որ Արցախի պետական համալսարանի հնարավոր վերագործարկման հարցով դեռևս չի հաջողվում հանդիպել Հայաստանի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ:

«Առայժմ սպասում եմ նախարարի հետ հանդիպմանը: Արցախի պետական համալսարանի գործունեությունը Հայաստանում շարունակելու համար պետք է կառավարության որոշում լինի: Եթե որոշումը չեղավ, չենք կարող համապատասխան հավատարմագրում անցնել, լիցենզիա ստանալ, հետևաբար չենք կարող նաև շրջանավարտներին դիպլոմներ տրամադրել», — ասել է Սարգսյանը՝ նկատելով, որ այդ գործընթացը հնարավոր է առնվազն երկու տարի տևի:

«Մենք չենք կարող  1600 ուսանողի մեկ-երկու  տարի սպասեցնել, մինչև փաստաթղթերը պատրաստենք, նոր բուհ հիմնենք, սա շատ բարդ և ժամանակատար գործընթաց է, իսկ եթե մասնավոր բուհի կարգավիճակով մեր գործունեությունը շարունակենք, հարց է՝ արդյո՞ք Արցախից տեղահանված ուսանողներն ի վիճակի կլինեն ուսման վարձ վճարել և այլն», — ասել է Սարգսյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular