ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ալիևը հայտարարել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն երեկ այցելել է Լեռնային Ղարաբաղ:

Ադրբեջանի նախագահն իր երկրի դրոշն է բարձրացրել սեպտեմբերի 19-ի հարձակման հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած Մարտակերտ քաղաքում, Սարսանգի ջրամբարի մոտ, ապա նաև՝ Ստեփանակերտում:

Դարձյալ գործ ունենք թուրքական քաղաքականությանը բնորոշ սիմվոլիզմի հետ. երեկ լրացել է Իլհամ Ալիևի պաշտոնավարման 20-րդ տարին:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ կալանքի տակ գտնվող, «այսպես կոչված, ղարաբաղյան անջատականների առաջնորդներն արժանի պատիժ են կրելու»:

Ալիևը վիրավորական և հեգնական մեկնաբանություններ է հնչեցրել Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի և Արայիկ Հարությունյանի հասցեին, անարգել է Արցախի դրոշը:

Առաջին պատերազմի հաղթանակը նման կերպ չեն «նշել» Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, վստահաբար՝ նման վարքագիծ չէր դրսևորի Իլհամի հայրը: Ալիև- կրտսերի պահվածքը չի հիշեցնում պետական գործչի վարքագծի ու ավելի շատ հարիր է սովորական բանդիտի:

Իլհամ Ալիևի նման վարքագիծն ամենևին չի խոսում Հայաստանի հետ կայուն խաղաղություն հաստատելու, երկու ժողովուրդների պատմության թշնամական էջը փակելու ձգտման մասին:

Մյուս կողմից, երեկվա կադրերը խորհելու առիթ են մեզ համար. ԼՂ հարցի, Արցախի հայկականության էջը փակվում է: Ու սա ոչ միայն թշնամու ագրեսիվ պահվածքի, այլ նաև մեր քաղաքական մտքի պարտության հետևանք է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular