Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Հյուսիսային Մակեդոնիայում։ Մարզման կադրերը հրապարակել է ՀՖՖ-ն։
Այսօր մեր ընտրանին Սկոպյեից կտեղափոխվի Ստրումիցա, որտեղ կանցկացնի նախախաղային մարզում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին մակեդոնական Ստրումիցա քաղաքում կկայանա Հյուսիսային Մակեդոնիա-Հայաստան ընկերական հանդիպումը: