ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելական օդուժը հարվածել է Հալեպի միջազգային օդանավակայանին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելցի զինվորականները հրթիռային հարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսում գտնվող Հալեպի միջազգային օդանավակայանին: Այս մասին հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը։ 

Տուժածների մասին տեղեկություններ չեն ստացվել։ Վնասվել է թռիչքուղին։ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել այս տեղեկությունը:

Ինչպես նշել է հեռուստաալիքը, Հալեպի միջազգային օդանավակայանը սկսել էր գործել  հոկտեմբերի 14-ի առավոտյան՝ իսրայելական նախորդ հարվածներից երկու օր չանցած:

Ինչպես հաղորդում է SANA գործակալությունը, հրթիռային հարվածից հետո օդանավակայանը կրկին շարքից դուրս է եկել:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular