ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Գասպարյանը քննադատել է Հայաստանում ռուսական ալիքներն արգելելու գաղափարը. «Ապուշն ու ավելի ապուշը»»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ukraina.ru–ն գրում է, որ քաղաքագետ, հրապարակախոս, հեռուստառադիոհաղորդավար և Հանրային պալատի անդամ Արմեն Գասպարյանը Ukraina.ru-ին տված հարցազրույցում քննադատել է Հայաստանի իշխանություններին, որոնք սկսել են դիտարկել ռուսական հեռուստաալիքներն արգելելու հնարավորությունը։

«...եթե չլիներ իմ ծագումը` ազգանունս, մի ​​քիչ էլ արտաքինս, ապա ես միայն կնստեի ու կծիծաղեի այն ամենի վրա, ինչ կատարվում է Հայաստանում:Բայց լսեք, սա իսկապես «Ապուշն ու ավելի ապուշը»–ն է: <...> Ամեն օր կարդում եմ Հայաստանի լրահոսը և լուռ ապշում եմ այնտեղ հնչող մտքերից, ահա վերջին միտքը. եկեք անջատենք ռուսական հեռուստատեսությունը: Այո, անջատեցեք, թեկուզ Ռուսաստանի հետ բոլոր տնտեսական ուղիները անջատեցեք: Բայց հարց. Մաքսային միության հաշվին ձեր բյուջեն երեքով է բազմապատկվել, եթե հիմա դա բազմապատկեք զրոյով, ապա «ինչպե՞ս է ձեր երկիրը գոյատևելու առանց բնական պաշարների»: Բացատրեք դա ինձ: Սա անգամ շեղումներով երեխաների վարքագիծ չէ, սա ուղղակի դաունով հիվանդների փառատոն է»,- վրդովված գրել է Գապպարյանը։

Նա նաև հիշեցրել է, որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմակայանը ապահովել է Հայաստանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը։ «Նրանք գնում են ու դա քանդում: Միգուցե՞, իսկապես, այնտեղ ոչ ոք պետք չէ, ուղղակի Հայաստանը Ադրբեջանի մեկ այլ շրջան պետք է լինի: Բնականաբար բոլորը կցրվեն, մի մասը կգնա Վրաստանի տարածք, ոմանք էլ Եվրոպա... Միգուցե՞ նրանց ընդհանրապես պետություն պետք չէ, քանի որ եթե պետություն պետք լիներ՝ մի բան կանեին»,- ասել է քաղաքագետը։

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական «Առաջին ալիքը», «ՌՏՌ Պլանետա»-ն, ՌԴ Մշակույթը և «Միր» միջպետական ​​հեռուստաալիքները հեռարձակվում են հանրային մուլտիպլեքսով:Սեպտեմբերի վերջին «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հայտնել է, որ երկրում քննարկվում է ռուսական հեռուստաալիքներն անջատելու հարցը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular