ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան Գազայի հատվածից պաղեստինցիների արտաքսումը մերժելու հարցում աջակցում է Եգիպտոսին. Ֆիդան

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Թուրքիան աջակցում է Եգիպտոսին Գազայի հատվածից պաղեստինցիների վտարումը մերժելու հարցում՝ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի պայմաններում, շաբաթ օրը Կահիրեում իր գործընկերոջ հետ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հայտնում է Reuters-ը։

Ֆիդանը, որպես նախարար Եգիպտոս կատարած իր առաջին այցի ժամանակ, ասել է, որ «կարևոր է գործել՝ կասեցնելու հակամարտության տարածումը և վերսկսել խաղաղ բանակցությունները, որոնք ուղղված են իսրայելցիների և պաղեստինցիների համար երկու պետությունների համակեցությամբ լուծմանը»:

«Մենք մերժում ենք պաղեստինցիներին Գազայի հատվածից իրենց տներից վտարելու և Եգիպտոս աքսորելու քաղաքականությունը։ Մենք կտրականապես դեմ ենք սրան և աջակցում ենք Եգիպտոսին»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը։

 

Նրա խոսքով՝ խաղաղ բնակիչների մահը պետք է դադարեցվի՝ անկախ նրանից, թե որ կողմում են նրանք։

«Մենք տեսնում ենք, որ որոշ պետություններ փորձում են արդարացնել Իսրայելի հարձակումները Գազայի վրա որպես ինչ-որ արդարացված գործողություն: Մենք Իսրայելին կոչ ենք անում հավատարիմ մնալ միջազգային իրավունքին և մարդասիրական արժեքներին»,- ասել է Ֆիդանը:

Այն պահից ի վեր ինչ ՀԱՄԱՍ-ի զինյալները մեկ շաբաթ առաջ ջարդեր  իրականացրին իսրայելական քաղաքներում, Իսրայելն ավիահարվածներ է հասցնում Գազայի հատվածին և հյուսիսի ողջ բնակչությանը մինչև շաբաթ առավոտ ժամանակ է տվել՝ հարավ շարժվելու համար:

Թուրքիան երկար ժամանակ կապ էր պահպանում ՀԱՄԱՍ-ի հետ, բայց նաև աշխատում էր Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման ուղղությամբ: Պատերազմի սկզբից ի վեր Անկարան դիվանագիտական ​​գործունեություն է ծավալել՝ ձգտելով միջնորդել հակամարտությունը, օգնություն է ուղարկել պաղեստինցիներին և մերժել Գազայի բնակիչներին դեպի հարավ տեղափոխվելու՝ Իսրայելի կոչը որպես «անմարդկային և միջազգային իրավունքի խախտում»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular