Միջազգային գործընկերները 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել ՀՀ-ին ԿԽՄԿ-ի միջոցով. Տիգրան Խաչատրյան
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄիջազգային գործընկերները 35 մլն եվրո աջակցություն են խոստացել տրամադրել ՀՀ-ին ԿԽՄԿ-ի միջոցով։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 14-ին, մամուլի ասուլիսին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Փոխվարչապետի խոսքով՝ դրանցից 15 մլն եվրոն կհատկացվի բյուջետային աջակցության եղանակով ՀՀ կառավարության գանձապետական հաշվին, իսկ մնացած միջոցները զարգացման գործակալություններն իրենց կողմից Հայաստանում գտնվող ներկայացուցչությունների միջոցով կուղղեն նույն կարիքների կամ խնդիրների լուծման համար։
«Նաեւ որոշակի դեպքեր ունենք, երբ այդպիսի հումանիտար օգնությունը ստացվում է տարբեր բեռների ձեւով, այս 2 շաբաթների ընթացքում մենք ստացել ենք ավելի քան 100 տոննա մարդասիրական բեռներ, որոնք բաշխվում են ըստ մարզերի մեր տեղահանված հայրենակիցների կարիքները հոգալու համար»,-ասաց նա: