ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պուտինն ու ԱՊՀ ղեկավարները ծաղրում են Փաշինյանին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում երեկ կայացել է ԱՊՀ-ի երկրների ղեկավարների գագաթաժողովը՝ առանց Նիկոլ Փաշինյանի մասնակցության։ Փաշինյանն օրեր առաջ հրաժարվել էր մասնակցել, ինչին ի պատասխան Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, թե իրենք տեղյակ են, թե ինչու Փաշինյանը չի մասնակցում, իսկ Հայաստանի հարցերը քննարկել են առանց Հայաստանի, ավելին, գագաթաժողովից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Հայաստանն ԱՊՀ-ից դուրս չի գալիս, իրենք գագաթաժողովը քննարկել են Փաշինյանի հետ։

Պուտինը նաև հայտարարել է, թե պատրաստ է այցելել Հայաստան։ Օրեր առաջ Ազգային ժողովը վավերացրել էր Հռոմի ստատուտը և, միջազգային այդ փաստաթղթի համաձայն, եթե միջազգային հետախուզման մեջ գտնվող Ռուսաստանի նախագահն այցելի, ապա գործող իշխանությունները պարտավոր են ձերբակալել նրան և հանձնել միջազգային քրեական դատարանի ձեռքը։ Ըստ էության, Պուտինի այս հայտարարությունը նշանակում է, որ իրենք առանձնապես լուրջ չեն համարում, ո՛չ Փաշինյանին, ո՛չ էլ նրա իշխանության ընդունած որոշումները։

Ռուսաստանի նախագահը նաև հերթական անգամ շեշտել է, թե Ղարաբաղը դե ֆակտո դարձել է Ադրբեջանի տարածք, երբ Փաշինյանը հայտարարել է, որ ճանաչում է Ադրբեջանի կազմում Պրահայի գագաթաժողովում։ ԱՊՀ գագաթաժողովից ընդհանրապես պարզ դարձավ, որ Ռուսաստանը պարտադրում է Նիկոլ Փաշինյանին խաղաղության բանակցությունները և պայմանագիրը ստորագրել բացառապես Ռուսաստանի տարածքում՝ Պուտինի առաջարկած պայմաններով, և, մեծ հավանականությամբ, Փաշինյանը ստիպված է լինելու այդպես անել։ Ի դեպ գագաթաժողովում Փաշինյանին անդրադարձել է նույնիսկ Բելոռուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ հայտարարելով, թե Հայաստանը միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում ԱՊՀ երկրների հետ հարաբերություներում։

Ինչպես և սպասելի էր 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դարձել է «изгой» ոչ միայն Արևմուտքի տարածաշրջանի երկրների, այլ նաև ԱՊՀ երկրների համար, այդպես է լինում ընդհանրապես, երբ պարտված իշխանությանը կրկին թողնում են իշխանության։

Նունե Սահակյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular