ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ռազմական փորձագետ Լիտովկինը բացատրել է, թե ինչու Ռուսաստանի Դաշնությունը կարող է կորցնել իր բազան Հայաստանում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Aif.ru-ն գրում է, որ Վլադիմիր Պուտինի այցը Ղրղզստանի ավիաբազա նշանակալից իրադարձություն է, ասել է ռազմական փորձագետ, պաշտոնաթող գնդապետ Վիկտոր Լիտովկինը։ Ավելի վաղ պաշտոնական Բիշքեկը հայտարարել էր, որ Ղրղզստանի և Ռուսաստանի նախագահները կմասնակցեն Ղրղզստանի Կանտում ռուսական ավիաբազայի 20-ամյակին նվիրված միջոցառմանը։ Սպասվում է, որ Վլադիմիր Պուտինի այցը հանրապետություն կկայանա հոկտեմբերի 12-13-ը։

Ռուսաստանը արտերկրում շատ ռազմակայաններ չունի, հիշեցրել է Լիտովկինը։ «Այդ ցուցակի ընդլայնումը տեսականորեն հնարավոր է։ Օրինակ Հյուսիսային Կորեան պատրաստ է մեզ տրամադրել իր նավահանգիստներից մեկը։ Բայց բազայի կառուցումը մեծ ծախսեր է պահանջում: 2002 թվականին մենք լքեցինք Քամ Ռանը Վիետնամում, քանի որ դա մեր գրպանը թույլ չէր տալիս: Եվ հիմա պետք է փորձել պահպանել գոնե եղած հենակետերը»,- ասել է պաշտոնաթող գնդապետը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասում վերջին իրադարձությունների հետ կապված հարցականի տակ է Հայաստանում ռուսական ռազմակայանի ճակատագիրը, ինչպես նաև այդ հանրապետության անդամակցությունը ՀԱՊԿ-ին։

«Եթե Փաշինյանի նման մարդիկ սեփական ժողովրդի նկատմամբ իրենց դավաճանական պահվածքով մնան իշխանության ղեկին, ապա ամեն ինչ հնարավոր է»,- կարծիք է հայտնել Լիտովկինը։

Բայց Ռուսաստանի դեմ դեմարշ անելով Հայաստանը միայն ինքն իրեն կվնասի, վստահ է փորձագետը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular