ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փորձագետ. Եթե չօգնեն, Հայաստանը կարժանանա նույն ճակատագրին, ինչ Լեռնային Ղարաբաղը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Rossaprimavera.ru-ն գրում է, որ առանց վճռական օգնության Հայաստանը կջնջվի աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզից: Eurasia Today-ին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել հայ հասարակական գործիչ, անասնաբուժության կազմակերպման միջազգային փորձագետ, Ղարաբաղյան 2-րդ պատերազմի մասնակից Գրիգոր Գրիգորյանը։

Նա նշել է, որ Հայաստանի գործող իշխանությունն իր արբանյակներով, առանց հաշվի առնելու երկրի ու ժողովրդի համար ունեցած հետևանքները, արդեն բացահայտորեն է Հայաստանը տարանջատում Ռուսաստանից, իսկ համակարգային ընդդիմությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն շարունակում է աջակցել իշխանություններին այդ գործողություններում։

  «Այն բանից հետո, երբ կառավարությունը կկատարի ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի բոլոր հրամանները, երկրի վերահսկողությունը կփոխանցվի Հայաստանի առաջին կամ երրորդ նախագահների որևէ հովանավորյալի, կամ կոնսենսուսային թեկնածուի, որից հետո երկիրը կհանձնվի Թուրքիային ու Ադրբեջանին՝ տնտեսական և ռազմական տիրանալու համար»,- պարզաբանել է Գրիգորյանը։

Նա նշել է, որ նման զավթման առաջին նշաններն արդեն կարելի է նկատել իշխանության օլիգարխներին պատկանող սուպերմարկետներում, որոնց դարակներում Ադրբեջանում արտադրված ապրանքներ կան։ Փորձագետը նշել է, որ նախկինում դա անընդունելի և անհնար էր հայ ժողովրդի համար, սակայն իշխանությունները և համակարգային «ընդդիմությունը», որոնց աջակցում են Արևմուտքից եկած կուրատորները, շարունակում են «մեթոդիկորեն ջարդել ու աղալ» ժողովրդին։

«Այս պահին հայկական հողն ամբողջությամբ օկուպացված է Հայաստանի և Ռուսաստանի թշնամիների կողմից։ Հայ ժողովուրդը բոլոր կողմերից շրջապատված է թշնամիներով, բայց շարունակում է դիմադրել։ Եթե ​​իրական ու վճռական օգնություն չլինի, ապա Հայաստանը կարժանանա Արցախի ճակատագրին, իսկ տեսանելի ապագայում այն ​​կվերանա աշխարհի աշխարհաքաղաքական քարտեզից»,- ասել է Գրիգորյանը։

Նա վստահություն է հայտնել, որ մոտ ապագայում Հայաստանը ստիպված կլինի միանա մեծ պատերազմին: «Կլինի Զանգեզուրի միջանցքի ուժով կտրումը և Սյունիքի մարզի գրավումը Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, Իրանի շրջափակումը և Հայաստանի որպես անկախ պետության գոյության աշխարհաքաղաքական դադարեցումը, նրա վերածումը հակառուսական և հակաիրանական ցատկահարթակի»,-սա է փորձագետի տեսլականը Հայաստանի ապագայի վերաբերյալ:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular