ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ֆրանսիան արցախահայերի համար 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ֆրանսիայի արտաքին և Եվրոպայի հարցերով նախարար Կատրին Կոլոնայի որոշմամբ Փարիզը 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ)՝ 100,000 արցախահայերի բռնի տեղահանումից հետո  Հայաստանի կարիքները բավարարելու համար։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին։

Նա հրապարակել է նաև ՊՀԾ-ի հաղորդագրությունը։

«Հպարտությամբ հայտարարում ենք  Ֆրանսիայի շռայլ փոխանցման մասին՝ 1 մլն եվրոյի  չափով՝ Հայաստանում արտակարգ իրավիճակի հետ կապված ՄԱԿ ՊՀԾ ջանքերի շրջանակում, ՊՀԾ ղեկավար Սինդի Մակքեյնի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի՝ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո»,- նշվել է ՊՀԾ հաղորդագրությունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular