ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի նախարարներն ու պատգամավորները վախենո՞ւմ են Ալիևից. ինչու չեն աշխատում. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը ամեն անգամ անտեղի ու կեղծ պատճառաբանություններով խուսափում է Արցախի վտարանդի կառավարության հետ շփումներից, այլ կերպ ասած՝ արհամարհում է նրանց:

Ադրբեջանի ռազմական ագրեսիայից հետո Հայաստան տեղափոխված Արցախի բարձրաստիճան պաշտոնյաները՝ նախագահ Սամվել Շահրամանյանը, պետնախարար Արթուր Հարությունյանը, ինչպես նաև արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը, որը դեռևս Լաչինի միջանցքի շրջափակումից հետո մնացել էր Երևանում, սպասում են, որ Նիկոլ Փաշինյանն ընդունի իրենց: Նրանք մինչ այդ փաստացի անգործության են մատնված: Փնտրում են Փաշինյանին, որ իրենց ապագա անելիքները ճշտեն:

Փաշինյանն էլ ամեն անգամ մի պատճառաբանություն է բերում, որպեսզի խուսափի Արցախի վտարանդի կառավարության հետ հանդիպումից, այսպես ասած՝ չի ուզում իր վրա պատասխանատվություն վերցնել:

Բանն այն է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մտադիր է ի լուր Հայաստանի և Արցախի ժողովուրդների, ինչպես նաեւ միջազգային հանրության, հայտարարել, որ Ադրբեջանի ճնշման տակ է ստորագրել Արցախի լուծարման մասին փաստաթուղթը, ուստի այն ապօրինի է և իրավական որևէ ուժ չունի: Կարող է նաև ստորագրել նույն հրամանագիրը չեղարկելու մի նոր որոշում:

Հիմա Արցախցի պաշտոնյաները փակուղում են հայտնվել. մի կողմից ուզում են քայլեր ձեռնարկել, մյուս կողմից էլ չեն ցանկանում առանց ՀՀ իշխանությունների հետ համաձայնեցնելու գործել:

Այս իրավիճակում տարօրինակ ու անհասկանալի դիրք է բռնել Ացախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը:

Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, վերջինս զանգում է Արցախցի նախարարներին ու պատգամավորներին ու ասում, թե ձեր հանրային խոսքում մի օգտագործեք Արցախի Հանրապետություն բառը, քանի որ Փաշինյանի խոսնակն էլ հանրային կերպով ներողություն խնդրեց Արցախ բառն օգտագործելու համար, ուստի ցանկալի չէ, որ իրենք էլ օգտագործեն:
Այս խոսակցություններից հետո Արցախցի պաշտոնյաների և Սերգեյ Ղազարյանի հարաբերությունները լարվել են:

Մեզ հետ զրույցում Սերգեյ Ղազարյանը կտրականապես հերքեց, որ արցախի պաշտոնյաներին նման բան է ասել.

«Բացարձակ սուտ է, նման բան չկա, ես պարզապես ասել եմ, որ հիմա լրիվ այլ իրողություն ունենք եւ պետք է ըստ այդմ շարժվենք, չենք կարող գործել այնպես, ինչպես՝ նախկինում: Ես որեւէ մեկին չեմ ասել՝ Արցախ բառը չօգտագործեք»,-ասաց նա:

Ղազարյանից հետաքրքրվեցին նաև՝ այս նոր իրողություններում ինքն ինչո՞վ է զբաղված, ի՞նչ աշխատանք է տանում, հարցին ի պատասխան աաաց՝ բռնի տեղահանված արցախցիների խնդիրներով է զբաղվում: Եւ ոչ մի խոսք վտարանդի կառավարության գործունեության մասին: Չէ որ անգամ չարաբաստիկ այն հրամանագրով, Արցախի հանրապետությունը գոյություն ունի մինչև հունվարի 1-ը: Ու եթե Արցախի նախարարներն ու պատգամավորները անգործություն են ցուցաբերում, նշանակում է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալիևի թելադրանքով են գործում:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular